Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՍՄՈՒՆՔԻ ԱՍՏՂ ՓՈՔՐԻԿ ՀԱՅՈՒՀԻՆ

21:01, salı, 21 ağustos, 2018
ԱՍՄՈՒՆՔԻ ԱՍՏՂ ՓՈՔՐԻԿ ՀԱՅՈՒՀԻՆ
     Առաջին անգամ երբ լսեցի փոքրիկի ասմունքը, մեր զինվորների մասին էր, միանգամից ասեցի բարի ծառայություն մեր զինվորներին, մեր երկրի պաշտպաններին։
     Հետո իմացա, որ ապրիլյան պատերազմից է ծնվել այս ասմուքնի բառերը, այն ստեղծագործել է փոքրիկի մայրը, երբ նրա որդիները գտնվել են սահմանի վրա, ստեղծագործությունը ծնվել է պատերազմի ժամանակ ու այն ամբողջությամբ նկարգարում էր զինվորի մայրերի հոգին, կարոտը, մայրական սերը հայրենիքի սիրո մեջ, հիմա այդ ամենը դարձել է ասմունք փոքրիկ Մարիամիկի շուրթերին նվիրված զինվոր տղերքին ։
     Այժմ շատ ստեղծագործություններ են հնչում մանկական ձայնով, բայց հուզմունք պատճառող Մարիամիկի կողմից։ Փոքրիկը լինում է շատ վայրերում, այդ թվում անմահ հերոսների ծննդյան ու հիշատակի օրերին, նրանց հիշատակի հուշարձանների մոտ, զորամասերում զինվորների մոտ, Հայոց բնության գեղեցիկ վայրերում, ամենուրեք կլսենք ու կտեսնեք հայրենիքի ի վերուստ տրված սիրով լցված ու դրա հետ ներդաշնակված ծնողական դաստիրակությամբ փոքրիկի նվիրումը ու ձայնը։
     Անկեղծ շատ անգամ եմ ասել, Մարիամի այն տարիքն է որ պետք է խաղա բակում և այլ բնորոշ տարիքի զբաղմունքներ, բայց ամեն մարդ ծնվում է այս աշխարհում իր տեղով ու դերով, մեր Մարիամիկն էլ կոչված է իր ձայնով հայրենասիրություն սերմանելու, իր ասմուքներով հայրենիքի պաշտպանողների գովքը անելու, հայրենիքի համար կյանքը տված տղերքի փառքը փառաբանելու։
     Ձայնդ անսպառ փոքրիկ Մարիամիկ, հաջողությունները քո կյանքում միշտ ուղեկից լինի քեզ, ուրախ եմ որ ճանաչեցի փոքրիկ հայուհուն, նրա ասմուքին, մեր հրաշք մանուկ ջան, մեր հերոսների ընտանիքների ամենասիրված փոքրիկ ջան։
     Վստահ ասում եմ տարիքով փոքրիկ, բայց արդեն մեծ աստղ՝ ԱՍՄՈՒՔՆԻ ԱՍՏՂ։
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
2918 | 0 | 0
Facebook
COMMENT.am