Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աղանդապետ Արթուր Սիմոնյանն իր հոգևոր հայր՝ Ուլֆ Էքմանի հետ

18:38, çarşamba, 22 ağustos, 2018
Աղանդապետ Արթուր Սիմոնյանն իր հոգևոր հայր՝ Ուլֆ Էքմանի հետ
    
Ինչպես հայտնի է, «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդի հայաստանյան մասնաճյուղի պարագլուխ Արթուր Սիմոնյանը մեր թերթի դեմ հայցով դիմել է դատարան` «Հետաքննության» թիվ 39-ում հրապարակված կոլաժի կապակցությամբ: Նրան հատկապես վրդովեցրել է երկու հանգամանք. մեկը, որ կոլաժով ցցվում է այն հանգամանքը, որ աղմկալի *****սկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսքի» հետեւորդ է, երկրորդը` որ ինքը` Արթուր Սիմոնյանը, այդտեղ պատկերված է կաթոլիկ վանականի հանդերձներով:
Այն, որ Անժելա Սարգսյանի պես կերպարի առկայությունը Հայաստանի պայմաններում, մեղմ ասած, էապես իջեցնում է «Կյանքի խոսքի» վարկը, ինքնին հասկանալի է: Սակայն հարց է ծագում. իսկ ինչո՞ւ «Կյանքի խոսքի» պարագլուխը ափերից դուրս է եկել կաթոլիկ վանականի հանդերձների կապակցությամբ: Դրա հարցի պատասխանը բավականին հետաքրքրական է: «Կյանքի խոսքի» գերագույն պարագլուխ Ուլֆ Էքմանը այս ամառ հենց իր հայրենիքում` Շվեդիայում, հայտնվել է վիճահարույց իրավիճակում, երբ շվեդական բլոգներում հրապարակվել են լուսանկարներ, ուր վերջինս մասոնական Տամպլիերների ուխտի հանդերձներով ինչ-ինչ ծիսակատարության է մասնակցում Շվեդիայի Օստենբախ բնակավայրում գտնվող, այսպես կոչված, «Միավորված եկեղեցու» նկուղում` իր գաղափարակիցներ Պետեր Հարդորֆի եւ Անդերս Արբորելիուսի հետ (վերջինս կաթոլիկ եպիսկոպոս է): Նույն Շվեդիայում նաեւ անուշադրության չի մատնվում այն փաստը, որ հենց «Կյանքի խոսքի» միջոցներով են կառուցվում որոշ կաթոլիկ եկեղեցիներ, իսկ քարոզչության ընթացքում ավելի ու ավելի հաճախ կիրառվում են կաթոլիկական ծիսակարգերի տարրեր: Ավելին` նրա հավատակիցներից մեկը` հովիվ Ռոբերտ Էքը, «Կյանքի խոսքի» հիմնադրման վայրում` Ուպսալա քաղաքում, քարոզի ժամանակ ամբողջ դահլիճին կրկնել էր տվել. «Մենք կլինենք Մարիամի պես», ու այնուհետ բոլորին ստիպել էր գնել Մարիամի այն արձանիկները, որ պատրաստված են Երուսաղեմի կաթոլիկ վանականների ձեռամբ:
     Այսինքն` գնալով ավելի ու ավելի ամրապնդվում են այն կասկածները, որ «Կյանքի խոսք» աղանդի թիվ մեկ նպատակն է ծառայել հենց Վատիկանի ինչ-ինչ նպատակներին: Եթե դիտարկենք այդ աղանդի գործունեության աշխարհագրությունը, ապա կնկատենք, որ դա կենտրոնացած է հիմնականում հետխորհրդային տարածքում: Եվ ավելի ու ավելի շատ իրողություններ խոսում են այն վարկածի օգտին, որ սույն աղանդը ստեղծվել է անկախ եկեղեցիների քայքայման նպատակով, որպեսզի ճանապարհ հարթվի կաթոլիկ «տիեզերական եկեղեցու» համար: Բնականաբար, Վատիկանի ազդեցության տարածման համար կարեւորագույն խոչընդոտներ են Ուղղափառ եկեղեցիները, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ունի ընդհանրապես աչքի գրողի կարգավիճակ, քանի որ աշխարհում միակ բացարձակ անկախ եւ բացարձակ մեկ ազգին պատկանող քրիստոնեական եկեղեցին է: Բայց, բնականաբար, հարց է ծագում, թե ինչ գործ ունեն խարիզմատները (այսինքն` այն կրոնական խմբավորումները, ուր ընդունված է «մկրտվել սուրբ հոգով» եւ հիպնոտիկ վիճակում խոսել տարբեր լեզուներով, ապաքինումներ կատարել եւ այլն, եւ հենց այդ ուղղությանն են պատկանում «Կյանքի խոսքի» փողկապավոր հովիվները):
     Ամենահետաքրքրականն այն է, որ խարիզմատ ուղղությունը ծնվել է հենց կաթոլիկ եկեղեցու ներսում, եւ առաջին անգամ դրա հիմնադրման մասին խոսվել է 1962թ. Վատիկանի տիեզերաժողովում:
     Խարիզմատ զանգվածային առաջին ծիսակատարությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում 1967թ.` այդտեղի համալսարանի ուսանողության եւ դասախոսների մասնակցությամբ, ու այնուհետ սկսել է տարածվել աշխարհով մեկ: Եվ այդ ժամանակվանից խարիզմատների նկատմամբ վերահսկողության համար կատաղի մրցակցություն է սկսվում Վատիկանի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջեւ: Խարիզմատ խմբերի առանձնահատկությունն այն է, որ դրանք, առանց ալկոհոլի կամ թմրանյութերի կիրառման, մասնակիցներին հենց ժողովների ժամանակ մտցնում են էյֆորիկ վիճակի մեջ ու մի քանի անգամ այդ վիճակը ճաշակածները ընկնում են կախվածության մեջ, եւ վերածվում կատարելապես կառավարելի զանգվածի: Հենց այդ պատճառով նույն «Կյանքի խոսքը» հետխորհրդային տարածքում քանիցս կիրառվել է տարատեսակ «գունավոր հեղափոխությունների» առաջատար ջոկատի դերում:
     Սակայն վերադառնանք խարիզմատների եւ Հռոմի առնչություններին: Հռոմի պապերը, 1970-ականներից սկսած, օրինական եւ օրհնյալ ուղղություն են համարում խարիզմատներին, եւ կաթոլիկ խարիզմատների քանակն աշխարհում գնալով աճում է: Եթե 1975-ին Հռոմում պապի կողմից օրհնություն ստանալու եկել էին 10 հազար խարիզմատներ, ապա 1981-ին` արդեն 300 հազար: Այսօրվա դրությամբ` աշխարհում կաթոլիկ խարիզմատները շուրջ 120 միլիոն են, որոնցից 73 միլիոնն ապրում են Լատինական Ամերիկայում, իսկ 11 միլիոնը` Եվրոպայում: Որոշ տեղեկություններով` Եվրոպայի կաթոլիկ երկրներում խարիզմատ աղանդների մեջ են ներգրավված կառավարող վերնախավերն ամբողջությամբ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5190 | 0 | 0
Facebook