Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թույլ չենք տա անհարգալից վերաբերմունք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա նորին սրբություն Հայրապետի հանդեպ

15:04, perşembe, 26 temmuz, 2018
Թույլ չենք տա անհարգալից վերաբերմունք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա նորին սրբություն Հայրապետի հանդեպ

Մի վախեցիր թշնամիներից, վատագույն դեպքում նրանք կարող են սպանել քեզ: Մի վախեցիր բարեկամներից, վատագույն դեպքում նրանք կարող են դավաճանել քեզ: Վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում եւ չեն դավաճանում, միայն թե նրանց լուռ համաձայնությամբ է, որ աշխարհում գոյություն ունեն դավաճանությունն ու սպանությունը:

«Կապկամարդ վերջին արքան» Ռոբերտ Էբերհարդ, Ս.թ. հուլիսի 18-ին հրավեր ստացա Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ` ՈւՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, դոկտոր Անդրեաս Միխայլիդիսից` ՈւՄՎ պատվիրակության կազմում մասնակցելու Կոստանդնուպոլսի-Նոր Հռոմի Տիեզերական պատրիարք, Նորին սրբություն Բարդուղիմեոս I-ի հետ հանդիպմանը (կից ներկայացնում եմ հրավերը):

Ինձ` Հայ Առաքելական եկեղեցու (այսուհետ` ՀԱԵ) հայտնի կրոնական գործիչ, հրապարակախոս և XIX դարավերջի-XX դարասկզբի պատմաբան Եղիշե Գեղամյանի (Հայկունի) ծոռնորդուս, սույն հրավերը լուրջ մտորումների տեղիք տվեց: ՀԱԵ համոզված հետևորդ լինելով` ակամա մտածեցի Տիեզերական պատրիարքության հովվապետ (1991 թվականից), Տիեզերական պատրիարք և Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս Բարդուղիմեոս I-ի հետ գալիք հանդիպման բացառիկ կարևորության մասին: Իմ համեստ անձն ՈւՄՎ այսչափ հեղինակավոր պատվիրակության կազմում ընդգրկելու փաստն ինքնին, առաջին հերթին, վկայությունն է այն բանի, թե որքան բարձր միջազգային համբավ և վաստակ ունեն Հայ Առաքելական եկեղեցին և անձամբ Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց կաթողիկոս Տ.Տ. Գարեգին II-ը: Չեմ թաքցնում, որ ստանալով այդ հրավերը` հերթական անգամ հպարտության զգացում ապրեցի ՀԱԵ հետևորդը լինելուս համար: Այս առիթով մտաբերեցի հուշեր ոչ հեռավոր անցյալից: 2017թ. մարտին` ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին, ինձ հետ կապ հաստատեց ՀՀ-ում 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար և հատուկ համակարգող, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեի նախագահ Խոսե Իգնասիո Սանչես Ամորը: Նա թախանձագին խնդրեց, որպեսզի Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության գտնվելու օրերին ընդունելություն կազմակերպվի Ամենայն Հայոց կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին II-ի մոտ: Ճշտելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման կազմակերպման համար անհրաժեշտ ընթացակարգերը` ես դրանց մասին տեղեկացրի ԵԱՀԿ ԽՎ-ում մեծ հարգանք վայելող Խոսե Իգնասիո Սանչես Ամորին: Եվ ահա հենց այդ նույն երեկո Սբ. Էջմիածնի գրասենյակ ուղարկվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական նոտան` Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հարգարժան գործընկերոջս` Իսպանիայի խորհրդարանի անդամի ընդունելությունը կազմակերպելու միջնորդությամբ: Նշեմ, որ մեկ-երկու օրում, մինչև ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, վեհարանում տեղի ունեցավ հանդիպումը Գարեգին II–ի հետ: Այդ օրը ես ուղեկցում էի Խոսե Իգնասիոյին (նա խնդրեց ինձ հենց այդպես դիմել իրեն) նրա բոլոր հանդիպումների ժամանակ, բայց այդ և հաջորդ օրերին նա, ինչպես ինքն ինձ ասաց այդ մասին, մտովի Սուրբ Էջմիածնում էր, անընդհատ հիշում էր Նորին Սրբություն Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ոգեշնչումով լի զրույցը: Հիշում եմ, որ այդ ժամանակ հարցրի Խոսե Իգնասիոյին. ինչո՞վ է պայմանավորված նրա այդչափ հարգալից, առանց չափազանցության` սրտահույզ վերաբերմունքը մեր եկեղեցու և նրա հայրապետի հանդեպ: Նա ամենայն անկեղծությամբ պատմեց այն մասին, որ Իսպանիայում իր հարևանությամբ ապրում է մի շատ օրինավոր հայ ընտանիք, որն այնտեղ գտնվելու կարճ ընթացքում հասցրել է վայելել ինչպես դրկիցների, այնպես էլ համաքաղաքացիների սերն ու հարգանքը: Եվ ահա, Խոսե Իգնասիոյի բարեկամ մեր հայրենակիցները, նրա խոսքերով, իր հետ գրեթե ամեն հանդիպման ժամանակ անթաքույց հարգանքով ու սիրով հիշատակել են Սուրբ Էջմիածինը, Գարեգին II-ին, որին ՀԱԵ իսպանական եկեղեցական համայնքում Գարեգին Շինարար են անվանում:

Ակամա մտաբերեցի մեկ այլ պատմություն: ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի նախօրեին, որը տեղի ունեցավ 2017թ. նոյեմբերին, Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան մասի համանախագահ, ՌԴ Դաշնության խորհրդի անդամ, մեծարգո Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը համառորեն խնդրեց հանձնաժողովի նիստի ծրագրում նախատեսել հանդիպում Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ: Անկեղծ ասած` Նիկոլայ Իվանովիչը շատ սրտնեղեց, երբ նրան տեղեկացրին, որ հնարավոր չէ կազմակերպել այդ հանդիպումը: Ավաղ, Ամենայն Հայոց կաթողիկոսն այդ օրերին հովվական այցով մեկնել էր Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի հայրապետության Ամերիկյան թեմ: Անկեղծ ասած` օրերս մեկ այլ պատմություն էլ մտաբերեցի, որը տեղի է ունեցել բոլորովին վերջերս: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի Հոբելյանական նիստի գլխավոր խորհրդաժողովի (տեղի է ունեցել ս.թ. հունիսի 25-29-ը Աթենքում) ծրագրով նախատեսված էր հանդիպում Աթենքի և համայն Հելլադայի սրբազնագույն արքեպիսկոպոս Իերոնիմ II-ի հետ: Այն տեղի ունեցավ ս.թ. հունիսի 27-ին Հելլադայի եկեղեցու քաղաքամերձ կրթական կենտրոններից մեկում: Երբ ՈւՄՎ ղեկավարությունը համայն Հելլադայի սրբազնագույն հովվապետին ներկայացրեց ինձ և տիկնոջս, ես, խոստովանում եմ, չկարողացա զսպել ինձ և հպարտությամբ ասացի, որ տիկինս` Անուշ Պլուզյանը, հայ ժողովրդի և ՀԱԵ մեծ ակնածանքը վայելող կաթողիկոս Մկրտիչ I Խրիմյանի` Խրիմյան Հայրիկի (1869թ., հակառակ սուլթանի և օսմանյան կառավարության ցանկության, Խրիմյան Հայրիկն ընտրվեց Կոստանդնուպոլսի հայոց հայրապետ) ծոռնակից ազգականն է: Չեմ թաքցնում, որ լսելով կնոջս և Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի ազգակցության մասին` ի մեծ զարմանս մեզ, Աթենքի և համայն Հելլադայի սրբազնագույն արքեպիսկոպոս Իերոնիմ II-ի դեմքը պայծառացավ լուսավոր ժպիտով, և նա` հայացքում հիրավի երկնային ջերմությամբ, օրհնեց մեզ: Համոզված եմ, որ նա այդ կերպ իր բացառիկ հարգանքը ցուցաբերեց Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ:


    

Այս և ՀԱԵ-ի հետ կապված այլ բարի հուշեր վերջին ժամանակներս անընդհատ եմ մտաբերում, և պատճառը բավական տագնապալի այն իրադարձություններն են, որոնք ծավալվում են ՀԱԵ-ի և նրա հայրապետի շուրջ: Ահա արդեն երկու ամիս է` շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի, որոնք կազմակերպվում են այսպես կոչված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության կողմից: Վերլուծելով բողոքի այդ ակցիաների ղեկավարների գործողությունները և ելույթները` ակնհայտ երևում է նրանց նենգ մտադրությունը` խարխլել Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը: Իսկ մերօրյա պայմաններում մեր աչքերի առջև ջանում են խարխլել հայկական ավանդական արժեքները` տարատեսակ գրանտակերների կողմից ԼԳԲՏ զանազանակերպ հանրույթն ու մյուս տականքներին և թափթփուկներին լեգալացնելու անթաքույց փորձերով: Այս վտանգավոր գործողություններն ի վերջո կհանգեցնեն հայկական ավանդական արժեքների խարխլմանը, իսկ հետագայում` հայոց պետականության կործանմանը: Եվ սա չափազանցություն չէ: Բնականաբար, հետևելով ծավալվող այս իրադարձություններին` ուզում ես հարց տալ. ինչի՞ց սկսվեց այս ամենը, որտե՞ղ են բողոքի այդ ակցիաների ակունքները: Եվ այսպես, հիշենք 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները: Այդ օրը առավոտյան, երևանյան ժամանակով մոտավորապես ժամը 6: 30-ին, Ազատության հրապարակում (Օպերայի և բալետի շենքի հարակից հրապարակ) տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք համաձայն չէին 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Նշենք, որ այդ նույն ժամանակ` 2008թ. մարտի 1-ին, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել էին դեպի իր նստավայր (տուն): Բայց դա չէր նպաստել լարվածության լիցքաթափմանը, ավելին` Երևանով մեկ ջարդարարությունների ալիք բռնկվեց: Այնինչ, երբ դեռ ուշ չէր կանգնեցնել անկարգությունները մայրաքաղաքում, մարտի 1-ին, ժամը 11: 00-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը գնաց նախկին նախագահի նստավայր` նրան հաշտության և խոհեմության, իր կողմնակիցների կողմից կատարվող այնպիսի գործողությունները կասեցնելը հորդորելու նպատակով, որոնք կարող էին հանգեցնել արյունահեղության և հայ հասարակության պառակտման: Ավաղ, կաթողիկոսի ջանքերը հաջողությամբ չպսակվեցին. Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ընդունել արդեն իր դռան մոտ գտնվող Գարեգին II-ին: Հատկանշական է, որ ավելի վաղ Ազատության հրապարակի ցույցի մասնակիցների շրջանում, ինչպես նշվում էր ՀԱԵ հայտարարությունում, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ստորագրահավաք էին կազմակերպել կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Թե ինչ ողբերգությամբ ավարտվեցին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները` հայտնի է բոլորին. զոհվեց 10 մարդ, այդ թվում` 10 ոստիկան, ևս 131-ը տարբեր ծանրության վիրավորումներ ստացավ: 5 տարի անց այնպես պատահեց, որ Նորին Սրբություն Գարեգին II-ը արժանացավ նաև ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի անբարեհաճությանը, որը 2013թ. մարտի 15-ի նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո, Ազատության հրապարակի հանրահավաքի ժամանակ քննադատության ենթարկեց Գարեգին II-ին և կոչ արեց նրան չընդունել ՀՀ ընտրյալ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի «կեղծ» երդումը: Նշենք, որ այսօր բողոքի ակցիայի առաջնորդներն են հայր Կորյունը և պատմաբան Գևորգ Յազըճյանը, որոնք իրենց վրա վերցրին ընդվզումների կազմակերպիչների դերը` ընդվզողների համակարգող Կարեն Պետրոսյանին Հայաստանի Պետական տնտեսական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո: Ովքե՞ր են սրանք` այս նորահայտ մեծ հավատաքննիչները: Տարակուսանք է հարուցում այն, որ ՀԱԵ պատվի և արժանապատվության պահպանման կեղծ ջատագովները, ինչի մասին նրանք անդադրում կրկնում են, չգիտես ինչու առանց որևէ արձագանքի են թողնում իրենց անձնական կյանքի, մեղմ ասած` վարկաբեկիչ մանրամասները, որոնք հրապարակվել են ընթերցողների վստահությունը վայելող հայկական մի շարք էլեկտրոնային պարբերականներում: Իսկ նրանք գրում են այն մասին, որ այս երկու գործիչների կենսագրություններում նշմարվում է արտասահմանյան հետք: Այսպես, այդ հրապարակումների համաձայն` պատմաբան Գևորգ Յազըճյանն ամուսնացած է թրքուհու հետ և հայկականից բացի նաև թուրքական անձնագիր ունի` Յազըճօղլու ազգանվամբ, իսկ հայր Կորյունին կասկածում են այն բանում, որ Դամասկոսի հայ համայնքում սպասավորելու ժամանակ նա սերտ կապի մեջ է մտել իսլամիստական խմբավորումներից մեկի հետ: Այս առնչությամբ խիստ տեղին հնչեցին Հայաստանի լեգենդար Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբոր` Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Սարգսյանի խոսքերը, որը, խոսելով Հայ Առաքելական եկեղեցու հովվապետի վարկաբեկման հետևանքների լրջության մասին, ասաց, որ ակցիայի մասնակիցներով պետք է զբաղվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ այդ ակցիան սպառնում է Հայաստանի անվտանգությանը:
     Չեմ թաքցնի` ինձ համար բնավ հեշտ չէր գրել այս հոդվածը: Վերջին օրերին ինքս ինձ նախատում էի լռությանս համար, երբեմն ինձ թվում էր, թե իրավացի էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ, պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին, բթացնում էր Հայաստանի քաղաքացիների զգոնությունը` հայտարարելով. «Տեղի ունեցողի մասշտաբները և բովանդակությունը թույլ են տալիս ենթադրել, որ գործ ունենք ներեկեղեցական խնդրի հետ: Այն դեռ հանրային հարց չի դարձել, և դրա համար անհրաժեշտություն չկա, որպեսզի կառավարությունը միջամտի»: Անցավ մի երկու օր, և կորյուն-յազըճյանները, ըստ երևույթին, վարչապետի խոսքերն իբրև գործողության կոչ ընկալեցին, որպեսզի «տեղի ունեցողը» ոչ միայն ներեկեղեցական, այլև «հանրային» դարձնեն: Եվ ահա, ս.թ. հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինտերնետ-էջում` «շտապ» նշմամբ, տեղակայվեց հաղորդագրություն. «Նորին Սրբության ավտոմեքենան շրջապատված է, Գնդեվանքից (XXIդդ. կառուցված Գնդեվանքը գտնվում է Հայաստանի հարավում, Վայոց ձորի մարզում, Արփա գետի կիրճում) եկող ճանապարհը փակ է ավտոմեքենաներով և քարերով, շարժման անդամները սպառնում են: Կաթողիկոսին վտանգ է սպառնում»: Այս սրբապղծությանը և այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, արձագանքել է նաև սենտիմենտալության աստիճանի զգայուն ադրբեջանական ագիտպրոպը: Այսպես, ադրբեջանական ոչ անհայտ կառավարամետ news.day.az էլեկտրոնային պորտալը օգնության է շտապել իր հայ գործընկերներին` Յազըճյանին և հայր Կորյունին` 2018թ. հուլիսի 16-ին հրապարակելով Զուլֆուղար Ալիևի հոդվածը` «Փաշինյանին ձանձրացրե՞լ է համայն հայոց կաթողիկոսը» վերնագրով (https://news.day.az/politics/1023219.html): Հոդվածը կարդալիս խանդաղատանքով ես լցվում, թե ինչպես են սրտցավ ադրբեջանցիները հոգում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ճակատագրի, «հայ հասարակությանը բարդույթավորված վիճակից ազատելու» մասին: Ահա թե ինչ է գրում մուալիմ Զուլֆուղարը. «Ի դեպ, հոգևոր առաջնորդի փոփոխությունը հազիվ թե արմատապես ինչ-որ բան փոխի: Հանցավոր, կոռումպացված, այլասերության մեջ մխրճված և ահաբեկչությանը սատարող հայ եկեղեցին պետք է հրաժարվի նախկին դոգմաներից և ազատի հայ հասարակությանը բարդույթավորված վիճակից, որի մեջ նրան պահում է դարերով»: Սակայն Զուլֆուղարը սրանով չի սահմանափակվում և խորամանկաբար դրդում է Հայաստանի վարչապետին` հոդվածն ավարտելով, ըստ էության, ադրբեջանական իշխանությունների ինքնամերկացմամբ` գրելով հետևյալ նախադասությունը. «Իսկ այդ խնդիրը (Գարեգին II-ի հրաժարականը-Ա.Գ.) վեր է անգամ ամբոխի սիրեցյալ Փաշինյանի ուժերից»: Այս և ադրբեջանական մամուլի մի շարք այլ հրապարակումներ կասկածի տեղ չեն թողնում միանշանակ եզրահանգման գալու համար. հարկ է ամենավճռական ձևով թույլ չտալ անհարգալից վերաբերմունք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց հայրապետի հանդեպ: Անտարբերությունն այս հարցում Բրունո Յասենսկու անավարտ «Անտարբերների դավադրությունը» վեպի ինքնատիպ հայկական հրատարակումը կդառնա, բայց հայոց պետականության ճակատագրի համար վտանգավոր հետևանքներով: Չէի ցանկանա հոդվածս ավարտել այսքան տագնապալի նոտայով, ուստի անդրադառնանք լուսավորին: 2016թ. նոյեմբերի 22-ին Սուրբ Դանիլի վանական նստավայրում տեղի ունեցավ Համայն Ռուսիո և Մոսկվայի սրբազան պատրիարք Կիրիլի հանդիպումը Համայն Հայոց կաթողիկոս Գարեգին II հայրապետի հետ: «Մեզ համար մշտապես մեծ ուրախություն է տեսնել Ձեզ Մոսկվայում, շփվել Ձեզ հետ, - սրբազան պատրիարք Կիրիլն այսպես ողջունեց Հայ Առաքելական եկեղեցու հայրապետին: - Մեր պատմական կապերը, որոնք անցյալում մեծ օգուտ են բերել մեր ժողովուրդներին, այսօր էլ ամրապնդում են դրանք այնքան, որ չգիտեմ` հիմա որտե՞ղ են ավելի շատ հայեր ապրում` Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում: Աստծո ողորմածությամբ մենք կարող ենք այսօր վկայել, որ մեր ժողովուրդների անցած պատմական ճանապարհը իսկապես հիանալի է եղել, հաճախ` հերոսական: Մենք միասին ենք եղել ոչ միայն ուրախության, այլ նաև տրտմության պահին: Միասին ապրելով մեկ երկրում` մենք պաշտպանել ենք հայրենիքը ֆաշիզմից` ամենաահավոր թշնամուց պատմության ողջ ընթացքում, որքան շատ են Խորհրդային Միության հերոսների մեջ ազգությամբ հայերը` հայ ժողովրդի ու մեր ընդհանուր Հայրենիքի, որը մենք պաշտպանում էինք, ականավոր զավակները»: Ուշագրավ է նաև Գարեգին II-ի պատասխան խոսքը: «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը` ուղղված Մերձավոր Արևելքի (որտեղ հայկական մեծ Սփյուռք է պահպանվել-Ա.Գ.) քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը... Մեր ժողովուրդը հատուկ սեր և հարգանք է տածում Ձեր անձի հանդեպ, - վկայել է Գարեգին II հայրապետը: - Այն բոլոր ջանքերը, որոնք մենք գործադրում ենք մեր հարաբերությունների ամրապնդման համար, անշուշտ, նպաստում են մեր ժողովուրդների միջև կապերի զարգացմանը, և մենք հավատում ենք, որ այս բարեկամությունը կուղեկցի մեր ժողովուրդներին նաև նոր հազարամյակում»: Եվ այդ բարեկամությունը, մեր ժողովրդի այդ բախտորոշ ձեռքբերումը` որպես սրբություն, ամեն տեսակի ու կարգի նորահայտ հավատաքննիչների ոտնձգություններից պաշտպանելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, բազմամիլիոնանոց հայ Սփյուռքի պատվի գործն է: Դրա այլընտրանքը պատերազմն է և, ի վերջո` լուրջ սպառնալիքը հայոց պետականության գոյությանը:


    


     ՀՀ
խորհրդարանի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Kaynak: iravunk.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
1
5584 | 0 | 1
Facebook