Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Պայքարը Գարեգին Բ դեմ է, ոչ թե՝ Առաքելական եկեղեցու» հայտարարությունը միտումնավոր կեղծիք է ու երեսպաշտություն։

16:48, perşembe, 26 temmuz, 2018
«Պայքարը Գարեգին Բ դեմ է, ոչ թե՝ Առաքելական եկեղեցու» հայտարարությունը միտումնավոր կեղծիք է ու երեսպաշտություն։

Մարդիկ «հեղափոխություն-հեղափոխություն» են խաղում՝ հընթացս հերյուրանքներով ու վարկաբեկումներով թիրախավորելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նստավայրով Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներին՝ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գևորգ Ե, Գարեգին Բ, Արամ Ա

Երբ հնարավոր չեղավ բազմություն հավաքել Մայր տաճարի մոտ, խմբի անդամները սկսեցին խոսել հիմնականի մասին, որը ոչ մի կապ չունի ԼԱՎ ՀԱՅՐԱՊԵՏունենալու բաղձանքի հետ։ Նրանք սկսեցին ժամանակ առ ժամանակ, բղավոցների արանքում խոսել Հայ Առաքելական եկեղեցու յոթ խորհուրդների մասին՝ Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Պսակ և Ամուսնություն, Ձեռադրություն, Կարգ հիվանդաց և վերջին օծում։

Կարգալույծ Արմեն (Եղիա) Խաչատրյանը հանդես եկավ «խոր» վերլուծությամբ, ասելով, թե ձեռնադրությունը 12ից դարից սկիզբ առնող «կեղծ ավանդույթ» է, որն իբրև թե ունի միայն Հայոց եկեղեցին, ուստի Գարեգին Երկրորդի ձեռնադրումը վավերական համարել չի կարելի։ Այս տրամաբանությամբ ուղղորդվող խմբի համաձայն ուրեմն, Հայոց եկեղեցու ոչ մի կաթողիկոսի ձեռնադրում վավերական չէ։ Իսկ եթե կաթողիկոսի ձեռնադրումը վավերական չէ, ուրեմն վերջիններիս կողմից ձեռնադրված եպիսկոպոսներն ու ողջ հոգևոր դասը ևս վավերական չեն։

Բայց սա էլ ամենը չէ։ Կարգալույծ Ա. Խաչատրյանը գրում է. «Կաթողիկոսական ձեռնադրությունը հայկական շինծու ավանդություն է, որն ըստ էության հակառակ է առաքելական ավանդությանը։ (…) Փաստորեն, ավելանում է մի նոր նվիրապետական աստիճան՝ կաթողիկոսությունը, (…) որն իրեն առանձնացնում է մյուս եպիսկոպոսներից և ստեղծում մի բուրգ, ինչը եկեղեցական կառավարման մեջ տեղ չունի։ Բրգաձև կառավարումը, որը հատուկ է այսօրվա Հայ եկեղեցուն, գոյություն չունի աշխարհի որևէ քրիստոնեական ավանդական եկեղեցում, ուր գործում է սինոդական կառավարումը՝ համաձայն առաքելական ավանդության։ Եթե Հայ եկեղեցին տակավին հավակնում է ինքն իրեն հռչակել և կոչել «Առաքելական» և իրեն վերապահել «Առաքելական» տիտղոսը (թեև մնացյալ ավանդական եկեղեցիները նույնպես առաքելական են, առաքելահիմն և առաքելավանդ), պարտավոր է հարգել և ընդունել առաքելական ավանդությունը, որի մեջ մտնում են նաև առաքելական կանոնները և եկեղեցու կառավարման սինոդական ձևը։ Ուստի պետք է հրաժարվել բուրգից, բուրգի գագաթում գտնվողից և բրգաձև կառավարումից, ինչը կործանում է եկեղեցին» ։

Ինչպես ասում են՝ ահա և այն, ինչը պահանջվում էր իմանալ։ Մարդիկ չեն են թաքցնում, որ իրենք ոչ թե իրենց բնորոշմամբ «վատ Հայրապետին ուզում են փոխել լավով» , այլ ուզում են վերացնել Հայոց կաթողիկոսությունն ընդհանրապես, հետո էլ դավանաբանական խմբագրումներ կատարել, փոխել Հայաստնյայց Առաքելական սբ. Եկեղեցու կանոնները։ Մի կողմ դնելով իրեն աստվածաբան անվանող կարգալույծ Ա.Խաչատրյանի փաստական սխալները, ուղղակի հիշեցնենք, որ Բողոքական եկեղեցիների մեծ մասն է, որ միայն երկու խորհուրդ է ընդունում՝ Մկրտություն և Հաղորդություն։

Ի դեպ, Հայաստանում շատ ակտիվ աշխատող «Կյանքի խոսք» ն աղանդ է, որի ղեկավարներն ու անդամները պնդում են, որ իրենք աղաjդ չեն, այլ բողոքական եկեղեցի, փորձելով համոզել ու շփոթություն մտցել, որպեսզի մարդիկ ենթագիտակցաբար համեմատեն այն հայ ավետարանչական եկեղեցու հետ։

Իրողությունն այն է, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամներն իրենց դուրս են դրել Հայ եկեղեցուց։ Դա իրենց իրավունքն է, անշուշտ։ Մեր իրավունքն էլ նրանց ասելն է, որ իրենք այլևս իրավունք չունեն խոսել մեր անունից, անարգել մեր հավատը, անպարկեշտ արտահայտվել մեր եկեղեցու, մեր եկեղեցու կանոնների, մեր հոգևոր դասի ու առկա խնդիրների մասին։ Ըստ որում, ասել պետք է ոչ թե հոդվածների, ոչ թե կուսակցությունների հայտարարությունների, այլ պետության մակարդակով։ Ինչո՞ւ։ Քանի որ համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Ազգային ինքնությունը պահպանող կառույցը՝ մնալով պետությունից անջատ, պետք է պետության հովանու տակ լինի։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4716 | 0 | 0
Facebook