Durun lütfen yüklemiyor...
COMMENT.am
Bugün:  pazartesi, 10 aralık, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
ABD Doları
6.50%
,
Avrupa Euro
4.00%
,
Rus Rublesi
8.50%

Makaleler

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Ani
Yazar:
Ani
12:18, çarşamba, 11 temmuz, 2018
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԾԱՂԻԿՆԵՐ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Սիրելիին ծաղիկներ նվիրելը ավանդույթ է բոլոր երկրներում: Ամուսնության տարելիցը սիրո ամենամեծ տոներից է:

Այս հոդվածը կօգնի Ձեզ գտնել լավագույն ծաղիկները ցանկացած սիրո տոնի համար: Ծաղիկներ նվիրելը միշտ լավագույն տարբերակն է:

1-ին տարելից. Մեխակ

Մեխակը լավագույն ծաղիկն է՝ նշելու սիրող զույգի ամուսնության առաջին տարեդարձը, քանի որ կարմիր մեխակը երիտասարդության և կրքոտ սիրո խորհրդանիշն է: Ըստ լեգենդի՝ կարմիր մեխակը ստիպում էր մարդկանց միանգամից սիրահարվել:

2-րդ տարելից: Կոսմոս

Երկրորդ տարելիցը կարծես թե այն ժամանակն է, երբ ամուսինները մի կողմ են դնում իրենց սիրահարվածությունն ու փոխարինում այն ուժեղ զգացմունքով: Կոսմոսը խորհրդանշում է իրական սերը, որը անսասան է:

3-րդ տարելից. Արևածաղիկ

Արևածաղիկը հարմար նվեր է ամուսնության 3 ամյակը նշելու համար: Այն ներկայացնում է կյանքի ուժեղ, գունագեղ և կրքոտ կողմերը: Արևածաղկի կայուն ցողունը կարծես ամուր հիմք է, որի վրա հիմնված է ամուսնությունը: Դեղին տերևները ցույց են տալիս զույգի սերն ու կիրքը:

4-րդ տարելից: խորդենի

Այս գունագեղ ծաղիկը լավագույնս նկարագրում է ամուսնացած կյանքի 4-րդ տարելիցը: 4 տարիների ընթացքում ամուսինները հարմարվում են միմյանց և՛ մտածելակերպով, և՛ կենցաղով: Խորդենին ամուսնական համերաշխության խորհրդանիշն է:

5-րդ տարելից: Մարգարտածաղիկ

Մարգարտածաղիկը շատ իմաստալից ծաղիկ է: Ծաղկի կենտրոնը խորհրդանշում է ամուսնական զույգի կենսափորձը կյանքի ընթացքում: Մարգարտածաղիկը խորհրդանշում է նաև ամուսնական զույգի հոգևոր աճը և հավատարմությունը ամուսնական կյանքում:

6-րդ տարելից` շուշան

Այս հրաշալի ծաղիկը ավելի հետաքրքիր կդարձնի վեց տարվա ամուսնական կյանքը: Վեց տարիների ընթացքում ամուսնական զույգը վայելում է բացառիկ սեր, և այս հրաշալի ծաղիկները սիրո լուռ վկաները կլինեն:

10-րդ տարելից: Նարգիզ

Նարգիզը կատարյալ ծաղիկ է՝ նշելու Ձեր ամուսնության տասներորդ տարելիցը: Նարգիզը կօգնի Ձեզ հավաքել ամուսնական կյանքի բոլոր հիշողությունները: Տոնե՛ք ձեր տասը անմոռանալի տարիները այս հետաքրքիր ծաղիկներով:

15-րդ տարելից. Վարդեր

Տասնհինգերորդ հոբելյանը կատարյալ կլինի կրքի ու սիրո խորհրդանիշ վարդերով: 15 տարի միասին ապրելով, ամուսիններն արդեն ճանաչում են մեկը մյուսին և սիրում են միմյանց ավելի ու ավելի շատ: Տասնհինգերորդ տարելիցը լավագույն ժամանակն է ցույց տալու Ձեր սերը վարդերի օգնությամբ:

20-րդ տարելից: Աստղածաղիկ

Աստղածաղկը խորհրդանշում է ամուսնության ընթացքում ձեռք բերած իմաստությունը: Քսան հրաշալի տարիների ամուսնական կյանքը նշելու համար կարող եք գնել այս ծաղիկները` ցույց տալու, որ սիրում և գնահատում եք բոլոր 20 տարիների միասին ապրածը:

25-րդ տարելից: Իրիս

Իրիսը արքայական ծաղիկ է և այն խորհրդանշում է շքեղություն: Այս զարմանահրաշ թարմ ծաղիկները ցույց կտան Ձեր սերն ու նվիրվածությունը Ձեր սիրելիին: Ձեր ամուսնության 25-ամյակը նշելու լավագույն ծաղիկը հենց իրիսն է:

30-րդ տարելից: Թրաշուշան

Երեսուն տարի միասին ապրելը բավականին երկար ժամանակ է, և այս տարիները լի են անակնկալներով և ուրախ պահերով: Թրաշուշանն ունի շատ տարբեր տեսակներ ու գույներ: Այն խորհրդանշում է սիրո կրակը, որը ձեզ ստիպել է սիրահարվել:

40-րդ տարելից: Գլադիոլուս

40 տարի միասին ապրելով ամուսնական կյանքը դառնում է յուրահատուկ և հարմարավետ: Գլադիոլուսը դարձել է ամուսնության 40 ամյակի պաշտոնական ծաղիկը, քանի որ դրա երկար ու բարակ տեսքը խորհրդանշում է բոլոր քաղցր հիշողությունները:

50 տարելից. Դեղին վարդեր և մանուշակներ

Ձեր ամուսնության հիսուն ամյակը նշելու պաշտոնական ծաղիկներն են դեղին վարդերն ու մանուշակները: Եթե նկատեցիք, ամուսնության միակ տարելիցն էր, որը նշվում է երկու տարբեր ծաղիկներով: Այս երկու ծաղիկները միասին ֆանտաստիկ են: Դեղին ու մանուշակագույն ծաղիկները խորհրդանշում են Ձեզ և Ձեր սիրելիին միասին:

Մի մոռացեք գնել զարմանահրաշ և խորհրդանշական ծաղիկներ, նշելու ձեր ամուսնության տարելիցը: Mon Amie ծաղկի և դիզայնի խանութը կօգնի Ձեզ ընտրել հիանալի ծաղիկներ ցանկացած առիթի համար:

Kaynak: monamie.am
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1769 | 0 | 0
Facebook
Basın sekreteri