Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԱՐՏԻ 1 - ի ՝՝ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ՝՝ ՁԵՌՆՏՈՒՅԱ ՍԵՐԺԻՆ ՈՒ ՌՈԲԻՆ

05:47, çarşamba, 11 temmuz, 2018
ՄԱՐՏԻ 1 - ի ՝՝ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ՝՝ ՁԵՌՆՏՈՒՅԱ ՍԵՐԺԻՆ ՈՒ ՌՈԲԻՆ

Ուշադրություն դարձրեք կոնկրետ էն համգամանքի վրա, որ Քոչարյանի նախագահության օրոք տեղի ունեցած ՔԱՂԱՔԱԿԱՆ սպանությունների մասով ո՛չ մի խոսակցություն չի գնում: Քոչարյանի կառավարումը հայտնիյա որպես ՝՝ԱՐՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿ՝՝ անվամբ, երբ կյանքից սպանությամբ հեռացվել են.

1. Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ (1998):

2. Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ (1998)

3. Վահրամ Խորխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ (1998):

4. Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր (1999թ):

5. Վազգեն Սարգսյան. ՀՀ վարչապետ (1999):

6. Կարեն Դեմիրճյան. ԱԺ նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ (1999):

7. Յուրի Բախշյան. ԱԺ փոխնախագահ (1999):

8. Ռուբեն Միրոյան. ԱԺ փոխնախագահ (1999):

9. Լեոնարդ Պետրոսյան. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար (1999):

10. Արմենակ Արմենակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր (1999):

11. Հենրիկ Աբրահամյան. ԱԺ պատգամավոր (1999):

12. Միքայել Քոթանյան. ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս (1999):

13. ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյան:

14. Գագիկ Պողոսյան. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ (2001):

15. Պողոս Պողոսյան. ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում:

16. Տիգրան Նաղդալյան. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ (2002):

17. Աշոտ Մխիթարյան. ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն (2005):

18. Տիգրան Պետրոսյան. Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ (2006):

19. Ռոլանդ Մկրտչյան. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ (2006):

20. Շահեն Հովասափյան. ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ (2006):

21. Ալբերտ Ղազարյան Լոռու մարզի դատախազ (2007):

22. Սայադ Դավթյան. Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող (2007):

23. Վլադիմիր Նազարյան. իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր, նախկին գլխավոր դատախազ: Իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2002 թվականի հուլիսի 22-ին: Հայաստանի ընդդիմության հիմնական իրավախորհրդատուն էր:

24. Նորայր Եղիազարյան. հոկտեմբերի 27-ի աջակիցներից էր, 2000թ. օգոստոսի 29-ին բանտախցում էլեկտրահարվել է, մասնագիտության էլեկտրիկ:

25.Վռամ Գալստյան. հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից էր, Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռին, 2004թ. ապրիլի 27-ին Նուբարաշենի մեկուսարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

26. Մուշեղ Մովսիսյան. 2004թ. մայիսի 28-ին Ապարան-Երեւան ավտոմայրուղու վրաավտովթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր, ով մի քանի վիրահատություններից հետո այդպես էլ ուշքի չգալով, նույն թվականի սեպտեմբերի 18-ին մահացավ:

27. Գևորգ Մհերյան. ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ (2009):

Էսքանը հերիքա, որ Ռ. Քոչարյանին տաս անգամ կախեն չորս անգամ էլ գնդակահարեն՝ նույնիսկ շրջանցելով ՝՝անմեղության կանխավարկած՝՝ կոչվածը: Իրավաբանական զգացմունքայնության ու նրբանկատության ոչ տեղնա, ոչ էլ՝ ժամանակնա:

Փոխարենը մենք տեսնում ենք, որ Հատուկ Քննչական Ծառայություն կոչվածը կանչումա սրան - նրան բացառապես ՝՝Մարտի 1՝՝ կոչվածի շրջանակներում հարցաքննելու համար: Մարտի 1 - ով ծածկվումա փաստորեն հոկտեմբերի 27 - ը: Մարտի 1 - ի գործի շրջնակներից դուրս նշված ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ քաղաքական հանցագործությունների մասին՝ ոչ մի խոսք: Իբր Քոչարյանին էլա հրավեր ուղարկվել, բայց ոչ թե ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ենթարկելու, այլ՝ ընդամենը ՀԱՐՑԱՔՆՆԵԼՈՒ, ցուցմունքի նպատակով:

Բանը նրանումնա, որ Նիկոլ կոչված Սերժի գործակատարը ի սկզբանե հռչակել էր, որ ինքը գործում ու գործելույա բացառապես ՀՀ օրենքի ու օրինականության շրջանակներում: ՀՀ իրավակարգի՝ օրենքի ու օրինականության աղբյուրը հանդիսանումա Սահմանադրությունը, որի 140 - րդ հոդվածի երեք կետերը նախագահին հստակ անձեռնմխելիություն են ապահովում անգամ իրա պաշտոնավարումից հետո:

Կարիք եմ զգում նորից մեջբերել էդ հոդվածը.

՝՝Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը

1. Հանրապետության նախագահն ԱՆՁԵՌՆՆՄԽԵԼԻ է:

2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ գործողությունների համար:

3. Իր ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո՝՝:

Ամեն դեպքում Ռ. Քոչարյանը իրա կարգավիճակի հետ կապված գործողություններա արել, երբ 2008 թվականի մարտի 1 - ին արտակարգ դրությունա հայտարարել: Նա ընդամենը օգտվելա իրա սահմանադրական լիազորությունից, իսկ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ համար ինքը բացարձակապես ոչ մի պատասխանատվության ենթարկվել չի կարա: Հետևանքների համար կարողա պատասխանատվության կանչվի մենակ ԿԱՏԱՐՈՂԸ՝ արտակարգ դրության մեջ գործող ոստիկանական ուժերին հրաման տվող կրտսեր ու ավագ սպայական կազմը, ովքեր նման իրավիճակներում գործելու համապատասխան պատրաստությունն են անցել ու որը միաժամանակ իրանց պարտականություններն են հանդիսանում: Բայց էդ արդեն էական չի:

Գլխավոր եզրակացությունը մեկնա. ՝՝Մարտի 1՝՝ կոչվածի ՝՝բացահայտումը՝՝, որքան էլ տարօրինակ հնչի, ձեռնտույա Քոչարյանին ու Սերժին, քանի որ դրանով քողարկվումա Ռոբերտ Քոչարյանի նշված արնոտ տասնամյակը, որի մեջ թաքուն դերակատարություն ունի նաև Սերժը: Ով որ պետք էր փաստորեն արդեն վերացվել էր Ռոբերտի կողմից, որ Սերժի իշխանության համար որևէ քաղաքական ընդդիմություն ներկայացնող անձ գոյություն չունենա: Սերժի համար Ռոբերտը փաստորեն մաքրել էր ճամփան: Սերժի կողմից իրա իշխանության գալը ու Քոչարյանին արնոտ տասնամյակի համար պատասխանատվության չկանչելու փաստը արդեն իսկ նշանակումա, որ Սերժը հանդիսացելա Քոչարյանի համահանցակիցը: Սերժը փաստորեն լռությանա մատնել Ռոբերտի ժամանակ գործված հանցագործությունները բացահայտելու հարցերը, ինչը նշանակումա, որ Սերժը հանդիսանումա հանցագործությունը թաքցնող անձ:

Էսօր արդեն իրանց բացարձակապես պատասխանատվության ենթարկելու իրավաբանական հիմքերը չկան: Համենայն դեպս չկան գործող Սերժա - Ռոբական ահմանադրությամբ, որը որպես ՀՀ իրավակարգի աղբյուր վաղուց ճանաչվելա Նիկոլի կողմից:

Սերժական Սահմանադրության 140 - րդ հոդվածի մեջնա թաքնված էն պատասխանը, թե ինչի համար Սերժին պետք էկավ ընդամենը 2 օրով վարչապետ դառնալ:

Սերժական 2015 թվականին փոփոխված դրույթներով Սահմանադրությամբ Հայաստանը նախագահական երկրից վերափոխվում էր վարչապետական կառավարման երկրի: Ընտրելով Սերժին վարչապետ, Ազգային Ժողովը, դրանով իրավաբանորեն հաստատում ու ճանաչում էր Սերժի օրինական նախագահ ու նույնչափ էլ օրինական վարչապետ հանդիսանալու փաստը: Իսկ Նիկոլը իրա կեղծ ՝՝հեղափոխական՝՝ գործողություններով որպես իրավաբանական անձ ու գործող ԱԺ պատգամավոր, իրա հերթին ճանաչեց ու ընդունեց Սերժի թե՛ օրինական նախագահ ըլնելու, թե՛ օրինական վարչապետ ընտրվելու իրողությունները:

Քոչարյանն էլ, Սերժն էլ հիմար չէին, որ իշխանությունը հանձնեյին միմյանց՝ առանց սեփական հետույքների ապահովագրման: Սերժին հաջողվեց ճարել Նիկոլի նման մի հարմար խրտվիլակի որ էսօր նման տեսակ ՝՝բացահայտումներ՝՝ խաղա ու դրանով պարտակի, մոռացության մատնի մի ամբողջ արունոտ տասնամյակ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     11.07.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4980 | 0 | 0
Facebook