Հուլիսի 6-ին Երևանի Play Space մանկական ժամանցային կենտրոնում տեղի ունեցավ ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունը, որտեղ ներկա էին ինչպես երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, այլև մի շարք կազմակերպությունների և տարբեր ասպարեզներից մեծ առաջադիմություն ցուցաբերած անձիք: Այս ամենի մասին հավելյար տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեցինք բլոգի հիմնադիր տնօրեն Արամ Խաչատրյանի /ԱՐԽԱ/-ի հետ, ով մեծ ոգևորությամբ փաստեց այն մասին, որ մրցանակաբաշխությունն անցել է այնպես, ինչպես որ ցանկացել է: -Չեմ կարող ասել, որ չկային խոչընդոտներ կամ խնդիրներ, սակայն իմ կողքին կար այնպիսի թիմ, առանց որի ես չէի կարող, սկսած բլոգի խմբագրից՝ Մարի Եգորից, ով նախաձեռնության ղեկավարն էր հանդես գալիս:
Հարցին, թե ովքե՞ ն են եղել աջակիցները, պատասխանեց. - Ծրագրի մասին առաջինը տեղեկացրել ենք մեր լավ ընկերներից մեկին, ով էլ դարձավ մրցանակաբաշխության գլխավոր հովանավորը: Խոսքս Գյուրջինյան ընկերության տնօրեն Արփինե Գյուրջինյանի մասին է: Իր հետ արդեն համագործակցում ենք շուրջ 3 տարի՝ բլոգի հիմնադրման օրվանից: Նա դարձել է իմ և Մարիի համար ո՛չ միայն գործընկեր, այլև լավ ընկեր:
Հետագայում մեզ միացավ նաև BEJANI EVENT PLANER-ի հիմնադիր տնօրեն Էլեն Բեջանյանը, ով իր փխրուն ուսերի վրա վերցրեց հանդիսության զալի ձևավորման հարցը:
Շնորհակալությունս եմ ուզում հայտնել նաև Karo Abachyan Barbershop-ի տնօրենին՝ Կարոյին, ով ներկա գտնվեց և իր կողմից «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող ճանաչված Դավիթ Վարդանյանին հանձնեց մեկանգամյա անվճար սպասարկման քարտ, և բացի դրանից հանձնեց նաև «Light kingdom» Պարային համույթի գավաթը:
Բնականաբար ինձ չեմ ների, եթե չնշեմ նաև ինձ արդեն շատ հարազատ դարձած Child and family development center NGO-ի հիմնադիր տնօրեն Վանիկ Եգորյանի անունը, ով ևս իր մասնակցությունը ցուցաբերեց մրցանակաբաշխությանը:
21TV -ից եմ շատ գոհ և շնորհակալ, հանձինս Իրինա Թովմասյանի, այդ անմոռանալի օրվա լուսաբանման համար:
Եվ իհարկե նաև շնորհակալ եմ այն բոլոր մասնակիցներին, ովքեր եղան մեր կողքին: Անուն առ անուն շնորհակալ եմ բոլորին:
Հետաքրքրվելով նաև նոմինացված մասնակիցների մասին, Արամ Խաչատրյանից ստացանք նոմինացված մասնակիցների ցանկը: - Ունեցանք հետևյալ անվանակարգերն ու հաղթողները․
«Տարվա լավագույն պրոդյուսերական կազմակերպություն» – Gyurjinyan production, տնօրեն՝ Արփինե Գյուրջինյան,
«Տարվա լավագույն համագործակցող բարեկամ» – BEJANI Event Planner, տնօրեն՝ Էլեն Բեջանյան,
«Տարվա ակտիվ երիտասարդական ԲՀԿ» – Child and family development center NGO, տնօրեն՝ Վանիկ Եգորյան,
«Տարվա լավագույն բարբերշոփ» – Karo Abachyan Barbershop – տնօրեն՝ Կարո Աբաչյան,
«Բոլոր սերունդների սիրված երգչուհի» – Լիդուշիկ,
«Տարվա լավագույն երգիչ» – Դավիթ Վարդանյան,
«Տարվա լավագույն հոգեբանական աջակցման կենտրոն» – PsyLife, տնօրեն՝ Լիլիթ Խաչատրյան,
«Տարվա լավագույն պատանի երգչուհի» – MEGGI,
«Տարվա դեմք» – Ալյա,
«Տարվա ոճային արտիստ» – Դավիթ Դավթյան,
«Բեմական հմայք» – Էնջլինա Բեջանյան (Candy Angie),
«Տարվա բարեգործ փոքրիկ երգչուհի» – Անի Մնացականյան,
«Տարվա բազմաժանր արտիստ» – Ինա Մնացականյան,
«Տարվա տեսահոլովակ» – Մելիսա («Հայրիկ»),
«Տարվա սիրված երգչուհի» – Միլենա Գևորգյան,
«Տարվա լավագույն պարուսույց» – Մարիամ Գալստյան (Light kingdom), «Տարվա լավագույն պարային համույթ» – "Like",
«Ամենապոպուլյար երգչուհի» – Էլինա Չոլախյան,
«Տարվա հայ գրող» – Սիլվա Մանուկյան,
«Տարվա տարբերվող գրող» – Գիսանե,
«Տարվա ակտիվ երգչուհի» – Վիկտորյա Բալբուչակյան,
«Տարվա լավագույն օպերատոր» - Մկո Հարությունյան,
«Տարվա լավագույն լուսանկարիչ» – ՀՀ ժող վարպետ՝ Անահիտ Խաչատրյան,
«Տարվա լավագույն մանկապատանեկան հաղորդաշար» – «Ռուբիկ-Կուբիկ» ։
Ինչպես նաև պատվոգրերի արժանացան այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք եղել են բլոգի կողքին մինչ օրս․
All studio (Հայկ Ալեքսանյան),
Gart fashion house (Գայանե Կարապետյան),
Լոգոդիզայներ Սուրեն Ամիրշատյան,
Զեյթուն մշակույթի կենտրոն (Նաիրա Ելինյան) ։
Եվ իհարկե հատուկ շնորհակալագրի արժանացավ Play Space ռեստորանային համալիրը, որտեղ և տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։
Դե, իսկ մենք համոզված ենք, որ այսքանով սկիզբ է դրվելու ամեն լավ բանի և լինելու է այս մրցանակաբաշխությունը շարունակական:
Հարցազրույցը վարեց՝ ԱՆՆԵ ՄԱՐԻՆ