Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Արմեն Սանթրոսյան և բանդա» Ծառաներն ընդդեմ տերերի

arsine
Yazar:
arsine
12:06, pazartesi, 09 temmuz, 2018
«Արմեն Սանթրոսյան և բանդա» Ծառաներն ընդդեմ տերերի

Տարօրինակ է, բայց փաստ: Ակտիվացել են քաղքապետի և փոխքաղաքապետի հավատարիմ ծառաներն ընդդեմ իրենց կերակրողների: Խորտակվող նավից փախչում են առնետները սկզբունքով ամեն ինչ իր բնականոն ընթացքի մեջ է, բայց հակառակ կողմից դիտարկելիս հարց է առաջանում, թե ինչո՞վ է փոխվել թալանչի իշխանիկների գործելաոճը, որ ծառաները, մինչև սրտի խորքը խոցված, դուրս են եկել տերերի դեմ: Գուցե նրանց հոգում երկնային լու՞յս է իջել և որոշել են վերադառնալ ճշմարիտ ուղի, իսկ գուցե մարդկային վա՞խն է ստիպում վերադառնալ մարդ տեսակի մեջ՝ դատաստանից խույս տալու համար: Ծառաները հնարավոր և անհնար միջոցներն են փնտրում, գաղտնի և անանուն, իրենց տերերի տարիներ շարունակ իրականացրած անօրինությունների մասին բարձրաձայնելու և օրվա իշխանություններին լսելի դարձնելու համար: Ամեն դեպքում հույս է արթնանում առ մարդկություն և արդարություն:

Մշտապես ձայնազուրկ և օրվա շահով ապրող մի խումբ դիլիջանցիների համար սենսացիա է նաև այն իրականությունը, որ կա մարդ ով որոշել է բարձրաձայնել Դիլիջանի խնդիրներն ու անհնազանդություն դրսևորել 6500 մարդու ՏԻՐՈՋ հանդեպ: Եվ ապշած ծառաները, իրենց մեջ համարձակություն են գտնում քայլ անելու ու պայքարին միանալու համար: Ողջունելի է ազատության ձգտող ծառաների քայլերը:

Երբևէ պայքար չտեսած և հաղթականի բերկրանքը չվայելած դիլիջանցիների նոր սերունդը նո՛ր Հայաստանում պետք է կերտի նո՛ր Դիլիջանի պատմույթունը՝ նոր և հաղթանակներով լի տողերով: Իսկ մենք կդնենք այդչափ անհրաժեշտ այն սկիզբը, որը պետք է գործի գցի «հաղթանակներով լի՛ Դիլիջան» մեխանիզմը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6407 | 0 | 0
Facebook