Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի դրվագ սուլթանական հարեմների կյանքից. հայուհի հարճը` կույր նախանձի զոհ

17:29, pazar, 08 temmuz, 2018
Մի դրվագ սուլթանական հարեմների կյանքից. հայուհի հարճը` կույր նախանձի զոհ

Օսմանյան կայսրությունը ութ տարի գահակալած մի սուլթան է ունեցել` Իբրահիմ (1640 - 1648) անունով: Սրա ապականված երևակայությունը ձգտել է վայելել բնության ամենահազվագյուտ բարիքները: Նա հսկայամարմին կին է տենչացել: Տիրակալի քմահաճույքը գոհացնելու համար գործակալներ են ուղարվել կայսրության տարբեր կողմերը, որոնք որոնումներ են կատարել երկրի բոլոր հարեմներում, քաղաքներում ու գյուղերում: Վերջապես գտնվել է մի շատ խոշորահասակ լեռնցի հայ աղջիկ: Նրան խլել են ընտանիքից, տարել են Կոստանդնուպոլիս ու հանձնել են սուլթանի կանանոցին:


     Աղջիկը շատ է դուր գալիս Իբրահիմին, որը նրան բնության անզուգական սքանչելիք է համարում: Սուլթանը հայուհուն այնպիսի խելահեղ մոլեռանդությամբ է կապվում, որ նրան օժտելով մեծ իշխանությամբ, դարձնում է արքունիքի ամենակարևոր անձնավորություններից մեկը: Իբրահիմն իր այս նոր հարճին նվիրում է Դամասկոսի ամբողջ նահանգը: Հսկայամարմին հայուհու դերի անասելի բարձրացումը գրգռում է պալատականներից շատերի, մասնավորապես հարեմի կանանց նախանձը, իսկ սուլթանի մայրը սկսում է խիստ անհանգստանալ, որովհետև լուրջ սպառնալիք է կախվում իր վարկի ու հեղինակության վրա: Եվ վալիդե սուլթանուհին (այսինքն` սութանի մայրը) ձեռնամուխ է լինում հարեմական կյանքում հաճախակի գործադրվող միջոցի գործադրմանը: Նա հայուհուն մի ինչ-որ տանակատարությանը մասնակցելու է հրավիրում ու ճաշկերույթի ժամանակ ներքինիներին հրամայում է նրան խեղդամահ անել:

Իբրահիմը շատ է վշտանում, բայց մայրը նրան հավատացնում է, թե հայուհին խեղդվել է չափից շատ ավելի գիրությունից, այն գիրությունից, որը հիացմունք է պատճառել սուլթանին: Ասում են` Իբրահիմն օրեր շարունակ ողբացել է սիրեցյալ հարճի կորուստը, ողբացել է այն հրաշակերտ գեղեցկության համար, որն իրենից խլվել էր, և որի նմանը էլ երբեք չէր գտնելու:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5113 | 0 | 0
Facebook