Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դեսպան Մելքոնյանը Հաագայում հանդիպել է Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ

14:58, cumartesi, 07 temmuz, 2018
Դեսպան Մելքոնյանը Հաագայում հանդիպել է Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ

Հուլիսի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը Հաագայում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում հանդիպում ունեցավ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քաթրին դը Բոլլին՝ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքը:


    

Դեսպան Մելքոնյանը շնորհավորեց տիկին դը Բոլլին այս տարվա մայիսին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ տիկին դը Բոլլի կողմից Եվրոպոլի ղեկավարման շրջանում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Եվրոպոլի միջև արդյունավետ համագործակցություն։


    

Նա նշեց, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել իրավապահ ոլորտում ՀՀ-ի և Եվրոպոլի միջև համագործակցությանը: Այս համատեքստում ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության օրակարգին և ներկա իրավապայմանագրային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին, ընդգծելով, որ կան անհրաժեշտ նախադրյալներ ԵՄ տարբեր հաստատությունների, այդ թվում Եվրոպոլի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար:


    

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցի համար ևս արտաքին գործընկերների հետ կապերի հաստատումն ու խորացումը կարևոր նշանակություն ունի: Նա ներկայացրեց իրավապահ ոլորտում ԵՄ արտաքին հարաբերություններին և Եվրոպոլին առնչվող որոշ գործընթացներ։


    

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան նաև Եվրոպոլի հետ առնչվող այլ հարցերի։ Պայմանավորվեցին հետագայում նույնպես շարունակել քննարկումները Եվրոպոլի հետ համագործակցության զարգացման նպատակով։


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2774 | 0 | 0
Facebook