Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քոբուլեթին և կոյուղաջրերը

08:27, salı, 03 temmuz, 2018
Քոբուլեթին և կոյուղաջրերը
     Ծովափնյա հանգստի ամենաթեժ օրերն են: Շատերիս համար շոգին դիմակայելու լավագույն տարբերակը Վրաստանի ծովափնյա քաղաքներից մեկում մի քանի օրով հանգստի մեկնելն է:
     Առաջ չէի հասկանում, ինչու՞ են Քոբուլեթիի որոշ հատվածներում, գրեթե ծովին կպած հյուրանոցներում և հյուրտներում գներն այդքան մատչելի: Պարզվեց պատճառներից մեկն էլ հենց ամենասարսափելին է՝ քաղաքային կոյուղաջրերը հենց այդ հատվածներում են ծովը լցվում...
     Հաճախ Դուք էլ լսած կլինեք, որ մարդիկ Քոբուլեթիից վերադառնալով բողոքում են վատ ինքնազգացողությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, իսկ «ամենաերջանիկներն» էլ հանգստյան 6-7 օրերը արևահարվելու կամ ծովում հովանալու փոխարեն հիվանդանոց են պառկել՝ սուր աղիքային ինֆեկցիա ախտանիշով: Բողոքող քաղաքացիների և տեղաբնակների շրջանում անցկացված փոքրիկ հարցման արդյունքում պարզվեց, որ Քոբուլեթիի ամենավտանգավոր հատվածը Ցարիցա Թամարա փողոցի սկզբնամասն է...
     Խիղճը սատանային ծախած որոշ «հայեր» այդ հատվածների հյուրանոցներն ու հյուրատները կոպեկներով վարձակալելով վտանգում են իրենց հայրենակիցների կյանքը՝ հանուն ՓՈՂի...
     Դուխով հայ ժողովուրդին խաբելը այլևս անհնար է, եթե երբեմնի գեներալների հանցանքները ջրի երես եղան, այս սրիկա տուրիստականների հերթն է արդեն...
     Բոլորիդ մաղթում եմ իսկական հանգիստ...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
9730 | 0 | 0
Facebook