Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Էսօրվա բազմաթիվ ու բազմատեսակ աղանդների մեջ վերջերս ծնվեց ևս մեկը

15:20, pazar, 01 temmuz, 2018
Էսօրվա բազմաթիվ ու բազմատեսակ աղանդների մեջ վերջերս ծնվեց ևս մեկը
     Բայց էս աղանդը զարմանալի է` դեռ անուն չունի. իրականում սրա անուններն էնքան շատ են, որ չգիտես թե էս նորահայտ աղանդի անդամները, որ մեկը կնախընտրեն: Բայց երևի կարենյան, արտակյան, կորյունյան «երևելի» անուններից ավելի նախընտրելի կլինի եպիսկոպոսյան անունը՝ «ի պատիվ» այն բարձրաստիճանավորների, որոնք հավաքվեցին և երկնեցին էս աղանդը, բայց էդպես էլ ազնվություն ու տղամարդկություն չունեցան ճանաչելու սրա հայրությունը... Ծիծաղելի է, ավելի շուտ ողբալի, որ մարդիկ կարան մտքաշարժությամբ զբաղվեն, գաղափարներով հղիացնեն ու զոմբիացնեն, իսկ հետո, երբ ծնվում է իրենց վաստակը՝ հրաժարվեն դրանից, չճանաչեն սեփական պատկերը, հոտն ու գենն ունեցող ծնունդը: Էդ դեռ հերիք չէ, մի հատ էլ հրապարակային թատրոն խաղան՝ բարկանալով, հոխորտալով, նեղանալով, լայնանալով, մղկտալով կամ էլ չգիտեմ ինչ ըլնելով: Այ եպիսկոպոսյան աղանդի անդամներ և ծնիչներ, դեռ ինչքա՞ն պիտի էսպես փողոցներով քայլարշավեք, ինչքան պիտի էսպես զզվանք առաջ բերեք ձեր դատարկ խոսքերով ու ստերով: Բա էն ձեր վայրահաչոցներին ձայնակցող վաղուց ասպարեզից դուրս նետվածները՝ սուտի տերսահակներն ու տերխաչատուրները, սուտի տիրանեպիսկոպոսներն ու ճեմարանից ստով ու կեղծարարությամբ արտասահման փախած լևոնսողբաթյանները, այ գաճաճներ, դեռ դուք խոսելու ձե՞ն ունեք ձեր փորում: Դե հա, բա ոնց ձեն չէիք հանի, հրեն, փողոցում կեղտ է հայտնվել, դե ոնց դուք չէիք կարա կեղտասեր ճանճերի պես բզզալով վրա չգայիք ու «չբազմեիք» էս կեղտի վրա: Բայց դե ոչինչ, փողոցում էլ կան «հավաքարարներ», դեռ կգան նրանք և իրենց ավելներով ու մաքրության գործիքներով ձեզ կսրբեն ու կտանեն այնտեղ, որտեղ ձեր տեղն է: Դե ձեզ տեսնենք, աղանդավոր եղբայրներ ու հայրեր, ձեր աղանդի անունը ե՞րբ հայտնի կդարձնեք, ե՞րբ կծագի «արեգակը» հյուսիսային կողմից՝ հասնելով մինչև սահմանը հարավային: Տղաներ ջան, հայրեր ջան, դուք արդեն շատ վատ եք խաղում, ձեր խաղը իրոք զզվացրել է մեզ, անտաղանդ դերասաններ եք դուք, փակե՛ք ձեր էս փողոցային թատրոնը և գնացե՛ք գրանցվեք դասընթացների, որ հասկանաք (եթե կհասկանաք) Ավետարանի պատգամները: Էսքան նախանձ, էսքան չարություն ու ատելություն ձեզ որտեղի՞ց, այ տղաներ ջան ու բա՜րձր հայրեր ջան: Ինչո՞վ է ձեզ անբավարար թողել ձեր կաթողիկոսը: Թե անտերության ու անկարգության հին ուրվականը ձեզանից էսքան տարի պոկ չի գալիս: Երևի սիրում եք, որ եկեղեցում ով ոնց ուզի, էդպես շարժվի, ով ինչ ուզի, էդ անի: Լավ, դեռ էսքանը հերիք է, ավել բաներ չասենք, դեռ պետք չի ձեր բարձր հայրերին բոլորի առաջ ամբողջապես բացել, թե չէ էս դեպքում ձեր էփած շիլան ձեզ հույս չի տա: Վերջում մի խորհուրդ՝ լավ կլինի աղանդին անուն չտաք և ընդհանրապես էս աղանդի վերջը ձեր «սուրբ» ձեռքով տաք: Տա՜ք, տա՜ք, հո՞ւյս կտաք: Լավ լինեք, ախպեր տղերք ջան:
Kaynak: facebook.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3573 | 0 | 0
Facebook