Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սերը մեծահոգի է, բարյացակամ

14:46, cuma, 29 haziran, 2018
Սերը մեծահոգի է, բարյացակամ

Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։

(Ա Կորնթ. ԺԳ 4-7)

Արդեն ութ տարի իմ խոնարհ սպասավորությունն եմ բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցվո Գերմանիո Հայոց Թեմում՝ առօրյա կյանքում անընդհատ շփվելով մեր ազգի զավակների հետ։ Սփյուռքում հոգևորականի ծառայությունը չի սահմանափակվում միայն ծիսակատարություններով ու հավատավոր ժողովրդի հոգևոր-քրիստոնեական դաստիարակությամբ, այլ նաև բնորոշվում և կարևորվում է հայ ազգային ինքնության, հայոց լեզվի և առհասարակ հայ մշակութային առանձնահատկությունների պահպանմամբ և ինչու չէ նաև տարածմամբ։

Եւ այս ամենը հնարավոր է լինում կազմակերպել գերազանցապես Հայ Եկեղեցու կամարների ներքո։ Հետևաբար որևէ իրադարձություն՝ անկախ դրա կարևորության աստիճանից, որ երբևէ տեղի է ունենում մեր Սուրբ Եկեղեցում, ուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում ողջ Սփյուռքի վրա։ Այս առումով խիստ մտահոգիչ են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին օրերում տեղի ուենցող իրադարձությունները, որոնց բացասական ազդեցություններն արդեն իսկ նկատում ենք մեր հովվության տարածքում։ Ծավալվող իրադարձությունների հետագա շարունակականությունը Հայրենիքից հեռու ապրող մեր հավատավոր զավակների մեջ կարող է հանգեցնել անթույլատրելի հակասությունների, որն էլ իր հերթին կարող է դառնալ լրացուցիչ հիասթափության և եկեղեցու համայնական կյանքից հեռանալու պատճառ։

Այո, եկեղեցում կան խնդիրներ, սակայն դրանց լուծումը կարող է տեղի ունենալ միայն եկեղեցու ներսում՝ համաձայն Ավետարանական ճշմարտությունների և դրանց հիման վրա մեր Սուրբ Հայրերի և եկեղեցական տարբեր ժողովների կողմից սահմանված կանոնների։ Եւ ոչ թե փողոցում, առավել ևս անընդհատ հնչող ամբարտավան և անհիմն մեղադրանքների ու ատելությամբ լցված հայտարարությունների և արարքների միջոցով։ Լուծման բանալին սերն է և ոչ թե թշնամանքը։

Եղբայրական խնդրանքս ու հորդորս եմ հղում իմ հոգևոր այն եղբայրներին, ովքեր փողոցի միջոցով են ցանկանում լուծել իրենց անձնական հարցերը. մի կողմ դրեք թշնամանքը և ատելությունն ու լուծումները փնտրեք սիրո, երկխոսության և փոխադարձ հարգանքի միջոցով։ Չի կարելի և չպետք է ներեկեղեցական մտահոգությունները կամ անձնական խնդիրները տեղափոխել փողոց՝ նսեմացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարկը և հեղինակությունը։

Հավատարիմ մնանք մեր ուխտին, հավատարիմ մնանք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու նրա Հովվապետին, ինչպես նաև մեր բոլորիս առաքելությանը՝ նեցուկ կանգնելու և շարունակաբար շենացնելու Եկեղեցին ու հայ ազգը։

Ով Ականջ ունի՝ թող լսի։

Սիրով և մշտամնա աղոթարար՝

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Հայրապետի կյանքի արևշատության, Հայ Ազգիս զորացման, ու առավել ևս Հայ ազգիս միասնականության համար։


     Գերմանիո Հայոց Թեմի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խոնարհ սպասավոր՝ Տ. Գնել քահանա Գաբրիելյան

Kaynak: facebook.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4735 | 0 | 0
Facebook