Durun lütfen yüklemiyor...

Makaleler

130.000 դրամ միջին աշխատավարձով մարդն ապրի՞, թե՞ բժշկական վճարովի ծառայություններից օգտվի

20:53, salı, 26 haziran, 2018
130.000 դրամ միջին աշխատավարձով մարդն ապրի՞, թե՞ բժշկական վճարովի ծառայություններից օգտվի
    


    
    


    
    
    
    
    
    
    
     Առողջապահական ոլորտի վերաբերյալ իրականացված հոդվածաշարում 168.am անդրադարձել էր Շիրակի մարզի առողջապահական հիմնախնդիրներին:

Ներկայացրել էինք, թե որքանով է Շիրակի մարզի ազգաբնակչությունը վճարունակ առողջապահական ծառայություններից օգտվելու համար, ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ գոյություն ունեն Շիրակի մարզի ազգաբնակչության, առողջապահական ծառայություններից օգտվելու վերաբերյալ: Անդրադարձել ենք նաև դեղերի գնումների գործընթացի վերաբերյալ Գյումրու բուժհաստատություններից մեկի տնօրենի մտահոգությանը և ՀՀ առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին աշխատավարձերի փոխանցման ուշացման դեպքերին:

Առողջապահական հիմնախնդիրները Շիրակի մարզում

Չնայած առողջապահության ոլորտում Շիրակի մարզում իրականացված բարեփոխումներին` ոլորտում դեռևս կան մի շարք հիմնախնդիրներ: Շիրակի մարզի առողջապահության արտահիվանդանոցային բուժսպասարկման ծառայությունների մատուցման որակը դեռևս բավարար մակարդակի վրա չէ

Գյումրու թիվ 1 և 2-րդ պոլիկլինիկաները վերանորոգման և վերազինման կարիք ունեն: Գյուղական ամբուլատորիաները կարիք ունեն նոր սարքավորումներով վերազինման, հատկապես՝ ուլտրաձայնային դիագնոստիկ սարքավորումով: Գյուղական ամբուլատորիաների ծառայությունների մատուցումը ճկուն և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է իրականացնել վերանորոգում և ապահովել տրանսպորտային միջոցներով: Անհրաժեշտ է վերականգնել շտապ բուժօգնությունը գյուղական որոշ շրջաններում, բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը:

Առողջապահական մի շարք այլ ծրագրեր մարզում իրականացվում և պետք է իրականացվեն «World Vision Armenia» և «Բժիշկներ առանց սահման» -իբարեգործական հ/կ-ների հետ համագործակցության արդյունքում: Բժշկական հիմնարկների կառավարման արդյունավետության բարձրացումը, մանկական մահացությունների թվի կրճատումը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուժեղացումը ևս կարևոր նշանակություն ունեն:

Համաձայն Շիրակի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի, 2012 թվականին Շիրակի մարզում ինսուլինաանկախ շաքարային դիաբետ ունեցող հիվանդները թվով գերազանցել են մյուս հիվանդություններին՝ թվով 3070 մարդ: Սա՝ այն պարագայում, երբ այս հիվանդությամբ տառապող անձանց երբեմն ժամանակին անհրաժեշտ դեղերով ապահովում տեղի չի ունենում:

Որքանո՞վ է Շիրակի մարզի ազգաբնակչությունը վճարունակառողջապահական ծառայություններից օգտվելու համար

«Հայրս սրտի վիրահատության կարիք ունի, չգիտեմ, թե որտեղի՞ց պետք է տանք գումարը, մենք նպաստառու ընտանիք ենք, միայն ես եմ աշխատում», - մեզ հետ զրույցում առողջապահական ծառայությունների բարձր գների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտեց տիկին Մարինեն:

Մի տարեց մարդ էլ նշեց, որ մեր հանրապետությունում առկա բժշկական կենտրոնների մեծ մասն ավելի շուտ «շահույթ հետապնդող արտադրական ձեռնարկություններ» են հիշեցնում, քանի որ իրենց ավելի շուտ հիվանդների գրպանի պարունակությունն է հետաքրքիր, քան առողջության պահպանումը և բուժումը:

Հասկանալու համար, թե որքանո՞վ է Շիրակի մարզի ազգաբնակչությունն ի վիճակի օգտվել առողջապահական ծառայություններից, անհրաժեշտ է հաշվի առնել և´ մեր մարզում զբաղվածների, և´ գործազուրկների թիվը, և´ մշտական բնակչության թվաքանակն ու վիճակագրական տվյալներն այն մասին, թե մարզում բնակչության քանի տոկոսն է ի վիճակի օգտվել բժշկական վճարովի ծառայություններից:

Շարունակությունը՝ https://168.am/2017/09/03/837705.html
    

Kaynak: 168.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5954 | 0 | 0
Facebook