Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անդրադարձ բացարձակապես անհիմն այն առասպելին, թե Ռուսաստանը խաղաղասեր երկիր է

21:45, pazar, 24 haziran, 2018
Անդրադարձ բացարձակապես անհիմն այն առասպելին, թե Ռուսաստանը խաղաղասեր երկիր է

«Ռուսաստանն առևտուր անող պետություն չէ, այն նաև երկրագործական պետություն չէ: Ռուսաստանը զինվորական պետություն է, և նրա առաքելությունը աշխարհի սարսափը լինելն է»:

Ալեքսանդր 3-րդ, Ռուսաստանի կայսր


     «Մեր պատմության մեջ չկա ոչ մի սերունդ առանց ռազմական փորձառության, առանց սպանելու փորձառության: Մենք կա՛մ կռվել ենք, կա՛մ հիշել ենք պատերազմի մասին, կա՛մ էլ պատրաստվել ենք պատերազմի: Մենք երբեք այլ կերպ չենք ապրել»:

Սվետլանա Ալեքսեևիչ, (ծնվել է 1948-ին) ռուսերեն գրող բելոռուս աշխարհահռչակ արձակագիր, 2015-ին արժանացել է «Նոբել» մրցանակի

*****
     Մոսկովյան իշխանության, Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ու հետխորհրդային Ռուսաստանի ամբողջ պատմությունը զավթողական պատերազմների, տարածքային բռնազավթումների, առանձին տարածքների բռնազավթման նպատակով հրահրված հեղափոխությունների, հեղաշրջումների ու առանձին երկրներում Ռուսաստանին հնազանդ իշխանությունների ու վարչակարգերի պարտադրման պատմություն է: Գաղութային այլ տերություններից Ռուսաստանի տարբերությունը համարվել ու համարվում է ներքին կիսագաղութների առկայությունը, քանի որ նրա նվաճած տարածքները մետրոպոլիայից ծովերով կամ օվկիանոսներով բաժանված չեն:

Մոսկովյան իշխանությունը Ոսկե հորդայի կազմում հատուկ կարգավիճակ է ունեցել: Մոսկվայի իշխան Իվան Կալիտայի (քսակի) կառավարման տարիներից ի վեր Մոսկովյան իշխաններին արտոնվում է լինել ամբողջ Ռուսի (Ռուսիայի) հարկահավաքը, բայց, համաձայն պայմանագրի, Մոսկվայի իշխաններն իրավունք են ունեցել Ոսկե Հորդա ուղարկել հավաքած հարկի 40 – 50 տոկոսը, իսկ մնացյալ 50 – 60 տոկոսը պահել են իրենց՝ ի հատուցումն կատարած աշխատանքի: Այս կարգավիճակը Մոսկվայի իշխաններին շատ ձեռնտու է եղել, և այդ է պատճառը, որ նրանք միշտ աստվածացրել են Ոսկե հորդայի խաներին ու երեք դար շարունակ «իրենց շղթայել են մոնղոլ-թաթարական լծին»: Ըստ էության, ճիշտ կլինի ասել, որ Ռուսը եղել է ո՛չ թե թաթարական, այլ մոսկովյան-թաթարական լծի տակ: Մինչ ռուսական մյուս իշխանությունները տառապել են մոսկովյան-թաթարական լծի ներքո, Մոսկվան հարստացել է: Տասնամյակների ընթացքում այս իշխանության մայրաքաղաքը հարստացել է, այստեղ փողի ու ապրանքների ավելցուկ է գոյացել, ապա տեղի է ունեցել Մոսկվայի տխրահռչակ «բարձրացումը», այսինքն այն դադարել է աշխատել ու իր հիմնական արհեստն է դարձրել Ոսկե հորդայի համար հարկահանությունը: Հնարավություն է ստեղծվել փող ծախսել զանազան տարաշխարհիկ ապրանքների ձեռքբերման ու թանկ արժեցող նախագծերի իրականացման, «Երրորդ Հռոմ» -ի կերպարը կերտելու վրա, իսկ հարկահանության գործողությունն աստիճանաբար գեղազարդվել է կեղծ գաղափարաբանական «հիմնավորումներով», և այդ հիմնավորումներից գլխավորները դարձել են Արևմուտքի, Ոսկե հորդայից դուրս գտնվող բոլոր երկրների նկատմամբ ատելության սերմանումը, որովհետև դրանք Մոսկվային հարկ չէին վճարում:

Մի անգամ կայսրական Ռուսաստանի ռազմական նախարար Ա. Կուրոպոտկինը Նիկոլայ 2-րդին հետևյալ հուշագիրն է ներկայացրել.

«Ձերդ Կայսերական մեծություն,

18-րդ և 19-րդ դարերի ընթացքում Ռուսաստանը պատերազմի մեջ է եղել 128 տարի, և միայն 72 տարին է խաղաղության մեջ եղել:

128 տարիներից միայն հինգում է պաշտպանական պատերազմ մղվել, մնացյալը զավթողական արշավանքներ են եղել»:


     Ռուսաստանի ու Խորհրդային Միության մղած պատերազմները


     1.Ռուս – շվեդական պատերազմ (1554 – 1557 թթ.) – սկսել են շվեդները, բայց պարտվել են:

2. Լիվոնյան պատերազմ (1558 - 1583) – սկսել են ռուսներն ու ի վերջո պարտություն են կրել:

3.Ղրիմի թաթար խանի արշավանքը Մոսկվայի վրա (1571 թ.) – թաթարները գրավում և այրում են քաղաքը:

4. Մոլոդինայի ճակատամարտում (Մոսկվայի մոտ, 1572-ի օգոստոսի 2-ին) ռուսները ջախջախում են Ղրիմի Գիրեյ խանի զորքերին:

5. Ռուս – շվեդական պատերազմ (1590 – 1595 թթ.) – սկսել են ռուսները, հաղթել են` աննշան տարածքներ նվաճելով Կարելիայում:

6. Ռուս – լեհական պատերազմ (1605 – 1618 թթ.) – նախահարձակը լեհերն են եղել, արդյունքում լեհերին են անցել Սմոլենսկը, Չերնիգովը և Սևերսկը:

7. Ռուս – շվեդական պատերազմ (1614 – 1617 թթ.) – սկսել են շվեդները, բայց կորցրել են որոշ տարածքներ:

8. Սմոլենսկյան պատերազմ (1631 – 1634 թթ.) – սկսել են ռուսները` լեհերի դեմ` Սմոլենսկը վերադարձնելու համար, բայց պատերազմում ոչ մի կողմը չի հաղթել:

9.Ռուս – լեհական պատերազմ (1654 – 1667 թթ.) - - սկսել են ռուսները, հաղթել են ու խլել Սմոլենսկը, Կիևը, Ձախափնյա Մալոռոսիան ու Սևերսկը:

10. Ռուս – շվեդական պատերազմ (1656 – 1658 թթ.) – սկսել են շվեդները, ոչ ոք չի հաղթել:

11. Ռուս- թուրքական պատերազմ (1676 – 1681 թթ.) – ոչ մեկը չի հաղթել:

12. Ռուս – թուրքական պատերազմ (1686 – 1700 թթ.) – սկսել են ռուսները` Թուրքիայի դեմ համաեվրոպական ռազմական դաշնության կազմում: Ռուսաստանը ելք է ստանում դեպի Ազովի ծով:

13. Հյուսիսային պատերազմ (1700 – 1721թթ.) – սկսել են ռուսները, նրանք հաղթել են շվեդներին ու ձեռք են բերել Լիվոնիան, Էստլանդիան ու Հարավային Ֆինլանդիան:

14. Ռուս – թուրքական պատերազմ (1710 – 1713 թթ.) – սկսել են թուրքերը, բայց պարտվել են ու կորցրել Ազովի ծովի ափամերձ տարածքները:

15. Պատերազմ Պարսկաստանի դեմ (1722 – 1723 թթ.) – սկսել են ռուսները, հաղթել են ու կարճ ժամանակով տիրել Կասպից ծովի ափամերձ մի շարք տարածքների:

16. Պատերազմ Ռեչ-Պոսպոլիտայի դեմ կամ պատերազմ Լեհական ժառանգության համար (1733 – 1735 թթ.) – ավստրո-ռուսական զորքերը Լեհաստանում ու Սիլեզիայում կռվում են ֆրանսիացիների դեմ:

17. Ռուս- թուրքական պատերազմ (1735 – 1739 թթ.), սկսել են ռուսները, բայց որևէ արդյունքի չեն հասել:

18. Ռուս-շվեդական պատերազմ (1741 – 1743 թթ.), սկսել են ռուսները և աննշան տարածքներ են նվաճել:

19. Մասնակցություն Յոթնամյա պատերազմին (1756 – 1762 թ.) հակապրուսական դաշինքի կազմում:

20. Պատերազմ Ռեչ -Պոսպոլիտայի դեմ (1768 – 1776 թթ.) - Միջամտություն Ռեչ-Պոսպոլիտայի ներքին քաղաքացիական պատերազմին: Ռուսաստանն աջակցում է թագավորական իշխանության ընդդիմադիրներին:

21. Ռուս-թուրքական պատերազմ (1769 – 1774 թթ.) - հաղթում են ռուսներն ու կայսրությանն են միացնում Հարավային Ուկրաինան, Ղրիմն ու Հյուսիսային Կովկասը:

22. Ռուս-շվեդական պատերազմ (1788 – 1790 թթ.) - հաղթում են ռուսները:

23. Ռուս-թուրքական պատերազմ (1787 – 1792 թթ.) – հաղթում են ռուսները և ձեռք են բերում Մերձդնեստրովյեն:

24. Ռուս-լեհական պատերազմ (1792թ.) – սկսել են ռուսները. գրավում են Պինսկը, Պոդոլեն ու Վոլինը:

25. Ռուսական զորքերը ճնշում են Լեհաստանում բռնկված Կոստյուշկոյի ապստամբությունը (1794 թ.) ռուսների դեմ:

26. Պատերազմ Պարսկաստանի դեմ (1796 թ.) – սկսել են ռուսները և հաղթել են:

27. Սուվորովի իտալական արշավանքը (1798 – 1799 թթ.) հեղափոխական Ֆրանսիայի դեմ, որն, ի վերջո, պարտությամբ է ավարտվում:

28. Ռուս-պարսկական պատերազմ (1804 - 1813) – հաղթել են ռուսները և կայսրությանը միացրել Արևելյան Վրաստանը, Իմերեթիան, Մենգրելիան, Աբխազիան ու ներկայիս Ադրբեջանը:

29. Հակաֆրանսիական երրորդ կոալիցիայի կազմում պատերազմ Նապոլենի դեմ և պարտություն (1805 թ.):

30. Հակաֆրանսիական չորրորդ կոալիցիայի կազմում պատերազմ Նապոլեոնի դեմ (1806 – 1807 թթ.) և խայտառակ պարտություն:

31. Ռուս- թուրքական պատերազմ (1806 – 1812 թթ.) – հրահրվել է ավելի վաղ կնքված պայմանագրերի երկուստեք խախտումների հետևանքով. Բեսարաբիայի ու Անդրկովկասի մի մասի նվաճում Ռուսաստանի կողմից:

32. Նապոլեոնի պարտադրանքով՝ Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Անգլիային ու միանում է Անգլիայի մայրցամաքային շրջափակմանը (1806 – 1812 թթ.): Աննշան ռազմական գործողություններ են եղել, և ոչ ոք չի հաղթել:

33. Ռուս-շվեդական պատերազմ (1808 – 1809 թթ.) սկսել են ռուսները, որի արդյունքում Ռուսաստանին է միացվում Ֆինլանդիան:

34. Հինգերորդ հակաֆրանսիական կոալիցիայի կազմում Ռուսաստանն աջակցում է այլ երկրների տարածքում Նապոլեոնի դեմ կռվող պետություններին (1809 թ.): Հաղթում է Նապոլեոնը:

35. 1812 թվականի հայրենական պատերազմը Նապոլեոնի դեմ: Նապոլեոնը պարտվում է:

36. Հակաֆրանսիական կոալիցիայի կազմում ռուսական բանակի արտասահմանյան արշավանքը (1813 – 1814 թթ.): Ֆրանսիան պարտվում է:

37. Ռուս-պարսկական պատերազմ (1826 – 1828 թթ.) – հաղթում են ռուսները և կայսրությանն են միացնում Արևելյան Հայաստանն ու Կասպից ծովի ափամերձ տարածքները:

38. Ռուս-թուրքական պատերազմ (1818 – 1829 թթ.) – սկսում են ռուսները և զավթում են Մոլդովան, Դանուբի գետաբերանը, Վրաստանի արևմտյան շրջաններն ու Սև ծովի արևելյան ափը:

39. Ռուսական զորքերը 1930 թվականին ճնշում են Լեհական ապստամբությունը:

40. Ռուսաստանի պատերազմը Խիվայի խանության դեմ (1835 – 1840 թթ.) – ռուսական էքսպեդիցիոն կորպուսը նվաճողական արշավանք է իրականացնում Խիվայի խանության դեմ:

41.Ղրիմի պատերազմ (1853 – 1856 թթ.) – ի պատասխան Թուրքիայի դեմ ծավալած ռազմական գործողությունների` Անգլիան ու Ֆրանսիան ռազմական գործողություններ են սկսում Ղրիմում: Ռուսաստանը պարտվում է և ստիպված է լինում հրաժարվել մերձդանուբյան մի շարք տարածքներից:

42. 1863 թվականի լեհական ապստամբությունը. Ռուսական զորքերն արյան մեջ խեղդում են այն:

43. Երկարամյա պատերազմ Միջին Ասիայում (1865 – 1875 թթ.), որի ընթացքում աստիճանաբար Ռուսաստանին են միակցվում Խիվան, Կոկանդը, Բուխարան ու Թուրքեստանը:

44. Ռուս-թուրքական պատերազմ (1877 – 1878 թթ.) – սկսել են ռուսները, որի արդյունքում Ռուսաստանը վերադարձնում է Ղրիմի պատերազմի հետևանքով կորցրած Բերսարաբիան:

45. Ռուսաստանը ճնշում է Չինաստանի հյուսիս-արևելքում բռնկված ապստամբությունը (1899 – 1901 թթ.):

46. Ռուս-ճապոնական պատերազմ (1905 թ.) – ռուսները պարտվում են` կորցնելով Հարավային Սախալինն ու Չինաստանից խլված Լյաոդունյան թերակղզին:

47.Ռազմական գործողություններ Չինաստանում և Չինաստանի դեմ.

-1924-ի օգոստոս – 1927-ի հուլիս,

-1929-ի հոկտեմբեր-նոյեմբեր,

-1937-ի հուլիսից 1944-ի սեպտեմբեր,

-1946-ի մարտից 1949-ի ապրիլ,

-1950-ի մարտ – մայիս:

48. Ոչ պաշտոնական մասնակցություն Կորեական պատերազմին. 1950-ի հունիսից 1953-ի հուլիս- Չինաստանի տարածքից խորհրդային ստորաբաժանումները մասնակցել են Հյուսիսային Կորեայում ընթացող ռազմական գործողություններին:

49. Քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում (1917 – 1923 թթ.) – հաղթել են բոլշևիկները:

50. Պատերազմ Խորհրդային Միության և Լեհաստանի միջև (1919 - 1921) – Ուկրաինան և Բելոռուսիան բաժանվում են ԽՍՀՄ-ի և Լեհաստանի միջև:

51. Մասնակցություն Առաջին համաշխարհային պատերազմին (1914 – 1918 թթ.) - Ռուսաստանը պարտվել է:

52. Խորհրդային Միության անուղղակի մասնակցությունը Իսպանիայի քաղաքացիական պատերազմին (1936 – 1939 թթ.):

53. Պատերազմ Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև (1939 1940 թթ.) – սկսել է ԽՍՀՄ-ը, որի արդյունքում զավթել է Կարելիան և Հարավային Ֆինլանդիան:

54. Հայրենական Մեծ պատերազմ (1941 – 1945 թթ.) Գերմանիայի դեմ: ԽՍՀՄ-ը հաղթել է և գրավել Արևելյան Եվրոպայի երկրները:

55. Պատերազմներ Ճապոնիայի դեմ (1938 - 1945 թ.) .

-Ճակատամարտեր Խասան լճի շրջանում (1938-ի հուլիսի 29 – օգոստոսի 11) – ԽՍՀՄ-ը հաղթել է,

-Ճակատամարտեր Խալխին գոլ գետի շրջանում (1939-ի մայիսի 11 – 1939-ի սեպտեմբերի 16) – ԽՍՀՄ-ը հաղթել է,

-պատերազմ Ճապոնիայի դեմ (1945-ի օգոստոսի 9 – 1945-ի սեպտեմբերի 3) - սկսել է ԽՍՀՄ-ը, որի արդյունքում վերադարձրել է Սախալին կղզին ու զավթել Կուրիլյան կղզիները:

56. Ոչ պաշտոնական մասնակցություն Վիետնամական պատերազմին (1961 – 1974 թթ.):

57. Ռազմական գործողություններ Ալժիրում (1962 – 1964 թթ.):

58. Ռազմական գործողություններ Եգիպտոսում.

-1962-ի հոկտեմբերից 1963-ի մարտ,

-1967-ի հունիս,

-1968 թվական,

-1969-ի մարտ – 1972-ի հուլիս,

-1973-ի հոկտեմբեր – 1974-ի մարտ,

-1974-ի հունիս – 1975-ի փետրվար:

59. Ռազմական գործողություններ Եմենի Արաբական հանրապետությունում.

-1962-ի հոկտեմբեր – 1963-ի մարտ,

1967-ի նոյեմբեր – 1969-ի դեկտեմբեր:

60. Ռազմական գործողություններ Սիրիայում.

-1967-ի մարտ,

-1970-ի մարտ – հուլիս,

-1972-ի սեպտեմբեր – նոյեմբեր,

-1973-ի հոկտեմբեր:

61. Ռազմական գործողություններ Մոզամբիկում.

-1967-ից 1969 թվականներ,

-1975-ի նոյեմբերից 1979-ի նոյեմբեր,

1984-ի մարտից 1988-ի օգոստոս:

70. Ռազմական գործողություններ Կամբոջայում (1970-ի ապրիլ - դկտեմբեր):

62. Ռազմական գործողություններ Բանգլադեշում՝ նաև ռազմածովային նավատորմի մասնակցությամբ (1972 – 1973 թթ.):

63. Ռազմական գործողություններ Անգոլայում (1975-ի նոյեմբերից 1992-ի նոյեմբեր):

64.Ռազմական գործողություններ Եթովպիայում.

-1977-ի դեկտեմբեր – 1990-ի նոյեմբեր,

-2000-ի մայիս – 2000-ի դեկտեմբեր:

65. Ռազմական գործողություններ Սիրիայում և Լիբանանում (1982-ի հունիս):

66. Ռազմական գործողություններ Տաջիկստանում.

-1992-ի սեպտեմբեր- նոյեմբեր,

-1993-ի փետրվար – 1997-ի դեկտեմբեր:

67. Խորհրդային զորքերը ճնշում են Հունգարիայում բռնկված ժողովրդական ապստամբությունը (1956 թ.):

68. Ռազմական գործողություններ Լաոսում.

-1960-ի հունվար – 1963-ի դեկտեմբեր,

-1964-ի օգոստոս – 1968-ի նոյեմբեր,

-1969-ի նոյեմբեր – 1970-ի դեկտեմբեր:

69. Խորդային զորքերը ճնշում են Չեխոսլովակիայում բռնկված ժողովրդական ապստամբությունը (1968 թ.):

70. Խորհրդային Միությունն օգնում է արաբական երկրներին Իսրայելի դեմ մղվող պատերազմում (1967 – 1973 թթ.):

71. Խորհրդային Միությունը 1975-ից մինչև 2002 թվականն ամեն կերպ աջակցում է Անգոլայի հակակառավարական ուժերին:

72. Խորհրդային Միությունն անմիջական մասնակցություն է ունենում Եթովպիայի և Սոմալիի միջև սկսված պատերազմին (1977 – 1978 թթ.) ՝ աջակցելով Եթովպիային:

73. Աֆղանական պատերազմ (1979 - 1989) – Խորհրդային Միությունը զավթում է Աֆղանստանը, բայց, ի վերջո, քաղաքական պարտություն է կրում և ստիպված է լինում զորքերն հանել այդ երկրից:

74. Առաջին չեչենական պատերազմ (1994 թ.) –սկսել են ռուսները: Առժամանակ Չեչնիան խաղաղեցվում է:

75. Երկրորդ չեչենական պատերազմ (1999 թ.) - սկսել են ռուսները, ավերել են Գրոզնին և չեչեններին հնազանդեցրել են:

76. Պատերազմ Վրաստանի դեմ (2008 թ.), որի արդյունքում Աբխազիան և Հարավային Օսեթիան անջատել է Վրաստանից ու, փաստորեն, զավթել է Վրաստանի այդ երկրամասերը:

77. Ռազմական գործողություններ Ուկրաինայի դեմ, որը շարունակվում է առ այսօր և որի արդյունքում զավթել է Ղրիմը, Դոնեցկի և Լուգանսկի մարզերը:

78. Ռազմական գործողություններ Սիրիայում, որը շարունակվում է առ այսօր:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7281 | 0 | 0
Facebook