Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ավ. ըստ Մատթեոսի 13.1-8

21:15, perşembe, 21 haziran, 2018
Ավ. ըստ Մատթեոսի 13.1-8

Այդ օրը Հիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին: Եւ նրա մոտ շատ ժողովուրդ հավաքվեց, այնպես որ նա նավակ մտավ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խոսում եւ ասում. «Ահա մի սերմնացան ելավ սերմանելու. և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եւ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար. և իսկոյն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց. և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եւ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եւ մէկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ՝ մեկին՝ հարյուր. և կար որ՝ մեկին՝ վաթսուն. եւև կար որ՝ մեկին՝ երեսուն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2128 | 0 | 0
Facebook