Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է

21:13, perşembe, 21 haziran, 2018
Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է

Ա Կորնթացիներ 12.4-11

Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է: Թեև կան զանազան պաշտոններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: Թեև կան գործելու զանազան կարողություններ, բայց նույնն է Աստված, որ գործում է ամեն բան ամենքի մեջ: Բայց յուրաքանչյուրին տրված է Հոգու հայտնություն յուրաքանչյուրի օգուտի համար: Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգուց, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, մյուսին՝ բժշկումների շնորհ՝ նույն Հոգով, մյուսին՝ զորավոր գործերի կարողություններ, մյուսին՝ մարգարեություն, մյուսին՝ հոգիները զանազանելու շնորհ, մյուսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ: Բայց այս ամենը միևնույն Հոգին է առաջացնում և բաժանում յուրաքանչյուրին, ինչպես որ կամենում է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1476 | 0 | 0
Facebook