Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

19:01, pazar, 17 haziran, 2018
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից անցել է բավական ժամանակ: Եվ այսօր արդեն ամենուրեք խոսվում է այդ օրերի հետևանքների վերացման մասին:

Եվ դա ճիշտ է. ոչ միայն խոսվում է, այլ արդեն հստակ երևում են վեր խոյացող բնակելիները, բազմաթիվ ուսումնակրթական համալիրներն ու այլ շինություններ, եվ դա գովելի փաստ է: Բայց մի՞թե կարելի է այդքանով բավարարվել, երբ շատ կարևոր մի հարց դեռ գրեթե անլուծելի է: Խոսքը փողոցների աղբակույտերի թագավորության մասին է, որոնց անդուր հոտը միշտ անցորդների անբաժանելի ուղեկիցն է: Դա միայն տհաճություն չէ, այլ նաև հիվանդության հարուցիչ: Կարծես այդ կույտերը քիչ են, թափառող շներն էլª ավել, որոնք միշտ դրանց սերտորեն են կպած: Իսկ ի՞նչ ասել այն մասին, որ մարդիկ էլ են նպաստում այդ կեղտոտությանը. համատարած աղբեր, աղբեր, աղբեր, իսկ որտեղ էլ, որ փոքրիշատե բարոք պայմաններ են ստեղծված աղբը թափելու համար, այս ամենից դժգոհող նույն մարդիկ աղբը թափում են ոչ թե դրանց համար նախատեսված ամանների մեջ. այլª դրանց կողքին կամ փողոցի ճիշտ կենտրոնում կամ էլ շպրտում հենց անցորդի ոտքերի տակ: Շատ անգամ եմ ականատես եղել նման տեսարանների…

Երբ ինչ-որ նոր շենքի բանալի է հանձնվում, Դա մեծ շուքով է նշվում: Բայց եկեք մտածենք այն մասին, թե այդ շենքում գտնվողները դուրս գալով բակ, ինչպիսի՞ օդ պիտի շնչեն: Իսկ լոզունգը, որում ասվում է, թե "Երեխաները մեր ապագան են", երբեք չի մոռացվում: Հո միայն ասելով չի՞… Այդ նույն երեխաները չե՞ն, որ շնչում են այդ կեղտոտված օդը և, այլընտրանք չունենալով, քայլում նույն աղբակույտերի միջով կամ էլ կիպ կպած դրանց…

Կյանքում անհատն ապրում է միշտ ինչ-որ բաների մասին խոսելով և ինչ-որ բաներ խոստանալով. սակայն այդքանով բավարարվել չի° կարելի: Խոսել ու խոստանալ ամեն ոք էլ կարող է, բայց կարևորը դա չէ, այլª այն կատարելը: Գործը միշտ էլ որակավորվում է փաստով:

Այսօր ևս փաստ է…

Երկրաշարժից հետո ասում էին, թե աղետի գոտին շատ զոհեր է տվել, և հիմա շատ են պետք նոր ծնունդներ, որ կրկին վերակագնվի մեր քաղաքը: Դեմ չեմ, ճիշտ էին: Բայց թող ներեն ինձ ոմանք, այս պայմաններու՞մ… Չէ՞ որ բոլորիս էլ հայտնի է մի պարզ ճշմարտություն. նորածնին, առաջին հերթին, պետք է մաքուր օդ: Իսկ եթե չկա, այդ երեխան մի՞թե առողջ կլինի: Եվ ապագայում այն նույն երեխան, որ մեծացել է անմաքուր օդի պարագայում, կդառնա անառողջ երիտասարդ, իսկ նա, թող կրկին ներեն ինձ ասելուª ոչ ոքի պետք չէ: Ու նրան կամա, թե ակամա հասարակությունը չի ընդունի: Իսկ այդ հարցում ո՞վ է մեղավոր, ակունքը որտե՞ղ է…

Դե պարզ է, որ աղետից հետո քաոս էր լինելու, Բսյց չէ՞ որ այդ օրից շատ տարիներ են անցել ու այսօր ծաղկում է Գյումրին:

Բայց "ոսկե ձկնիկը" հեքիաթի հերոսի նման դեռ կոտրած տաշտակի առաջ ենք, ու փաստն էլ փաստ է, որ այս ամենը սոսկ ճշմարտություն է: Ասածիս վկան հենց իրենքª փողոցներն են: Կարծում եմ, եթե նրանք խոսել կարողանային, ապա մարդկային լեզվով կխնդրեին իրենց ազատել այդ գարշահոտ բեռից:

Գիտե՞ք ինչ. թող չթվա այնպես, որ ես լրիվ աչք եմ փակում այն ամենի առաջ, ինչ արվում է մեր քաղաքի բարգավաճման համար, պարզապես ցանկությունս է, որ դա, որը կարելի է նաև բարեփոխումներ անվանել, ընթանա ոչ թե մի ողղությամբ, այլ տարբեր ուղղություններով և որքան հնարավոր է արագ, որ աղետից հետոյի նոր Գյումրին իր բնակչին ներկայանա լրիվ նորացված:

Եվ, հարգելի ընթերցողներ, եթե համամիտ եք իմ ասածների հետ, ընդունեք իմ ընկերական այս խորհուրդը. եկեք մի պահ երևակայենք, որ նույն փողոցները խնդրել են իրենց ազատել այդ զզվելի բեռից, ու կատարենք նրանց խնդրանքը, որը մեզ համար իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց դա կդառնա սկիզբ, որ փթթի մեր քաղաքը: Չէ՞ որ մենք ենք այս քաղաքի տերերը, այլ խոսքերով ասած տան տիրոջ իրավունքը մերն է: Եվ ո՞ր մի տան տնտեսուհին կթողնի, որ սեփական տունը կեղտոտ լինի. իմ կարծիքով ոչ մի: Դե հիմա նույն իրավունքով կեղտից մաքրենք "մեր տունը", մեր քաղաքը:


    

Հոգեբան` Մարինե Մանուկյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5302 | 0 | 0
Facebook