Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայ աղջկա կերպարի օրինակներ սոցիալական կայքերում

22:07, salı, 21 ağustos, 2012
Հայ աղջկա կերպարի օրինակներ սոցիալական կայքերում
     Մեկ անգամ արդեն անդրադարձել եմ այս թեմային, հիմա կխոսենք նկարների լեզվով: Կարծում եմ ազատությունն ու անկախությունը մենք դժվար թե այսպես էինք պատկերացնում: Ազատությունն ազատություն, բայց դա չի նշանակում, որ պիտի այդ ազատությունը վերածվի գռեհիկ, զզվելի, տգեղ պահվածքի ու շարժվածքի: Ցավոք սրտի սոցիալական կայքերը, որոնք ի դեպ հասանելի են ցանկացած տարիքի մարդու, այդ թվում և փոքրիկներին, որովհետև ծնողներից շատերը ուղղակի չեն հետևում թե իրենց երեխաներն ինչով են զբաղված այդ կայքերում, այսօր լիքն են իրենց գռեհիկ կերպարն ու հագ ու կապը ցուցադրող հայ աղջիկների կերպարներով: Ես էլ չեմ խոսում այդ նկարներին կից գրառումների մասին, թե չէ գլուխներդ կբռնեք ու կփախչեք, հավատացեք: Դա արդեն այլ թեմա է: Ու զարմանալու է, ուր են այդ դեռահասների ծնողները, ուր է իրենց դաստիարակությունը: Սոցիալական կայքերն ունեն որոշակի ուղղվածություն, յուրաքանչյուրը նախատեսված է որևէ կոնկրետ նպատակի կամ ծառայության համար: Հետևաբար ինչու համապտասխան մարմինները չեն պատժում այն սոցիալական կայքերին, որոնք աստիճանաբար շեղվում են իրենց ստեղծման նպատակից ու ակամայից դառնում պոռնոյի քարոզիչներ: Կարծում եմ одноклассники կայքը ձեզ բավական է: Հայ աղջկան ոչ վայել, գռեհիկ ու զզվելի նկարների աշխարհ, զզվելի գրառումներով, որ ուղղակի մարդու սիրտ է խառնում նայելիս: Բայց 12, 13, 14 տարեկան երեխան, ով ազատ ելումուտ ունի սոցիալական կայքեր, դառնում է այդ գռեհիկության ու պոռնոյի զոհը: Արդյունքում սեռական առումով ապակողմնորոշված, սեռական սխալ դաստիարակությամբ մեծացող սերունդ: Այո, այո, բոլորդ էլ դա գիտեք, բայց չեք արտահայտվում: Ու սոցիալական կայքերը դրան խթանող առաջին միջոցներից են: Մեկը չի, երկուսը չեն, երեքը չեն, այլ հազարներ: Ու երեք միլիոն ժողովրդի մեջ, չնայաց այդքան էլ արդեն չկանք, դա արդեն շատ է համաձայնեք: Ու ես անկեղծ վախենում եմ, ովքեր են մեր ազգի ապագա մայրերը լինելու, եթե տենդենցը այս արագությամբ շարունակվի: "ՔՅԱՐԹՈՒ ՏՂԵՔԻՆ" մեկ այլ հոդվածով կանդրադառնամ խոստանում եմ, աղջիկներ չասեք, թե ինչու եմ մենակ աղջիկներից խոսում: Նկարներում աղջիկների դեմքերը փակել եմ, որովհետև ի տարբերություն իրենց, մտածում եմ իրենց մասին, չեմ ուզում խայտառակ լինեն: Չնայած սոցիալական կայքերում իրենք իրենց արդեն խայտառակ արել են: Ի դեպ ընտրածս նկարները համեմատաբար մեղմ են:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
41076 | 34 | 0
Facebook