Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հասկացա, որ ժողովրդավար երկրում եմ ապրում

22:17, perşembe, 14 haziran, 2018
Հասկացա, որ ժողովրդավար երկրում եմ ապրում
     Նայեցի պ-ն Փաշինյանի հետ ժողովրդի հարցուպատասխանը: Ուշագրավ է այնքանով, որ, երևի, աշխարհում նախադեպը չկա: Պուտինի ամենամյա հանդիպումները լրագրողների հետ նման ԷՖԵԿՏԸ, կարծում եմ, չի տալիս: Պարզ երևում է, որ բոլոր հարցերն էլ, որ ուղղված են Պուտինին, մաղով են անցնում, այսինքն՝ ցենզուրայի մամլիչով: Իսկ մեր վարչապետը համակարգիչով, իր տան աշխատասենյակի մի անկյունում, թեյի բաժակը ձեռքին, իր խոսքով ասած՝ տնավարի զրուցում է ժողովրդի հետ, ավելի ճիշտ՝ պատասխանում ժողովրդի հարցերին: Նայեցի, հասկացա, որ ժողովրդավար երկրում եմ ապրում: Հասկացա, թե ամբողջ գիտակցական կյանքում, Բրեժնևից ու Դեմիրճյանիս սկսած, Լևոնով ու Սերժով վերջացրած, ինչու չեմ լսել իրենց նույնիսկ Ամանորյա շնորհավորանքները: Խոստովանեմ՝ ամբողջ կյանքում, հոտնկայս, լսել եմ միան Վազգեն Վեհափառին: Չեմ հանդիպել բանավոր, կենդանի խոսքի: Ուրիշները գրել են՝ իրենք, մի քանի փորձից հետո, ընթերցել ամբիոններից: Տնաքանդ Բրեժնևը, նույնիսկ, երեք էջանոց տեքստի երկրորդ օրինակն էլ կարդաց՝ առաջացնելով ներկաների ու ողջ աշխարհի ծիծաղը: Էլ չեմ ասում մերոնց դասախոսական /ԼՏՊ/ տեքստերի, իրենից հետո մյուս նախագահների բարբառային արտահայտություններով ընթերցանությունների մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքը լսելի է, հաճելի, նույնիսկ, խզված ձայնով:
    
     Սպարտակ Ասոյան/Ֆեյսբուք/
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
13646 | 0 | 0
Facebook