Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Բարեփոխիչները» փոխեցին իրենց մարտավարությունը

12:01, salı, 12 haziran, 2018
«Բարեփոխիչները» փոխեցին իրենց մարտավարությունը
    
    

Տևական ժամանակ է հետևում և արձագանքում եմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին։ Սկզբում վերլուծական, հետո՝ հորդորային, իսկ հիմա արդեն մտահոգ գրությամբ, որովհետև նախաձեռնության ողջ թիմը հրեշավոր տեռորի հոգեբանությամբ՝ խախտում է համբերատարների զսպվածությունը։ Չեմ ուզում խոսել եկեղեցու գավիթում կազմակերպված սադրանքի մասին, որտեղ միտում կար ամբողջ պատասխանատվությունը դնել հոգևոր դասի վրա և նորաօծ քահանաների հոգեփրկչական առաքելության առաջին օրը հարամելու։ Չեմ կամենում նաև խոսել այն բախումի մասին, որը հրհրված էր իրենց բացարձակ սուրբ կարծողների՝ մի խումբ ծայրահեղականների կողմից։ Կամենում եմ խոսել վերջին քայլերթի և դրանից առաջ հնչող դատարկամիտ ելույթների մասին։ Ինչքան, որ հասկացա Հայր Կորյունը ցույցի ղեկը հանձնել է Կարեն Պետրոսյանին, որովհետև նա գրեթե չի խոսում, որ տգիտությամբ ավելի չփչացնի իրենց կազմակերպված ծրագիրը։ Կարենն է մեծամասամբ ելույթներ ունենում ու այնպիսի մի հաղթական տոնով` իբր «Ավրորայի» մրցանակը հենց նոր իրեն հանձնեցին, մինչդեռ այդ տղան կաթողիկոսի հրաժարականի պահանջով վիրավորական խոսքեր է շպրտում հրապարակ՝ էլ Մայր Աթոռի, էլ նրանում ծառայած հոգևորականի վրա, պարզաբանումներ է տալիս, ֆլեշմոբեր է կազմակերպում, կարճ ասած, տարերք է ապրում մարդու նախանձը շարժող։ Իսկ իր տարերքի մեջ ոչ թե կաթողիկոսի հրաժարականն է, այլ իր անցյալ տարիների հոգևորակաների հետ կապված խնդիրներն են։ Նրա միկրոֆոնը, որը հինգ րոպեն մեկ փչանում էր այնքան էր տաքացել, որ պտտվեց ու ողջ եպիսկոպոսաց դասին ասաց. «Վախկոտներ եք, Վեհափառը կանչում է, վազելով գնում եք» ։ Այս երիտասարդը պատկերացում չունի, որ իրենք եկեղեցին պառակտման եզրին են կանգնեցրել, իսկ եպիսկոպոսները դրանից մտահոգ ոչ թե հարցերը իր պես փողոցում են լուծում, այլ եկեղեցական կարգով` միաբանության շրջանակում։ Եպիսկոպոսաց դասը արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս և իրենց խմբին անվանում հակաեկեղեցականներ, իսկ սրանք ձեն են տալիս Երուսաղեմ, թե բա՝ եկե՜ք, Հայաստանն անտեր է։ Այս շարքը կարող եմ երկար շարունակել, որովհետև այդ ելույթները, որոնք ոչ մի կապ չունեն իրենց պատկերացրած թավշյա հեղափոխության հետ, փորձ է արվում նմանեցնել։ Բայց պետք է արձանագրել, որ անգամ եթե դուք ուզում եք նմանեցնել վարչապետի և կաթողիկոսի հրաժարականները, դրանք անկարելի են, որովհետև եթե առաջինի դեպքում հարվածում ես որևէ համակարգի, ապա այս պարագայում հարվածը անցնում է ընտանիքին։
     Իբրև հետգրություն տղաներին հորդորում եմ անպայման ինձ դատի տալ, որովհետև ես իրենց սրտից չեմ խոսում, բայց սա իրականություն է՝ ուզում եք ընկալեք, ուզում եք՝ ոչ, դուք եկեղեցուն մեծ հարված հասցրեցիք, սպասեք պատասխանին Աստծուց։

Kaynak: facebook.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2310 | 0 | 0
Facebook