ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Տրամաբանությունը գանձա: ՀՀ Սահմանադրություն, 2015 ՝՝Հոդված 14. Զինված ուժերը եւ պաշտպանությունը 2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ՔԱՂԱՔԱԿԱՆ Փողոցային միտինգը իրանից քաղաքական միջոցառումա ներկայացնում: Էդ վերաբերումա նրա ցանկացած մասնակցին, ով եթե գտնվումա միտինգի մեջ, մասնակցումա երթերին, կանգնում, լսում ու ծափա տալի միտինգում բեմի վրա ելույթ ունեցողներին, էդ նշանակումա, որ ինքը, թեև փողոցային մեթոդներով, բայց այնուամենայնիվ ուղղակիորեն քաղաքական պրոցեսի մասնակիցա հանդիսանում: Այսպիսով, ով միտինգիյա գնում, ուրեմն իրա չափով մասնակցությունա ունենում քաղաքականությանը: Սա՝ հասկացանք: Բանակը՝ համաձայն սերժական վայ - Սահմանադրության, որի իրավունակությունը ի դեպ ճանաչելա Նիկոլը իրա բազում քայլերով, իրավունք չունի խառնվել քաղաքական գործընթացներին: Բանակ ասածը էդ նաև տվյալ պահին զինվորական համազգեստ կրելու լիակատար իրավունքներով շարքային զինվորություննա ու զինվորականությունը՝ կրտսերից մինչև ավագ սպայական կազմը: Մենք Նիկոլ կոչվածի հանրահավաքին նաև տեսանք, ինչ որ տեսակ քանակության զինվորների, թե զինվորական համազգեստ կրող անձանց, որոնց հարցնելուց պատասխանում էին, թե դուրս են էկել զորամասերից ու էկել են միտինգի... Բայց Էդ զորամասա՞ թե հասարակաց տունա, որ ով, երբ, ո՛նց ուզենա, ում հետ ուզենա դուրս կարա գա զորամասից... Չկա՛ նման բան: Համենայն դեպս, ես իմ ժամկետային ծառայությունից հիշում եմ, որ պահ էկավ, երբ շուրջ ութ ամսով մեր զորամասից ազատ արձակման թերթիկներ զինվորներին բաժանվելը արգելվեց ու զորամասից ութ ամսով շունչ - զինվոր դուրս գալ չկարողացավ: Կատրյալ բանտարկություն էր: Արգելեցին, քանի որ հայտարարեցին, թե անկարգությունները քաղաքի մեջ զինվորության կողմից մեծ չափերի են հասել, հետևաբար, այլ ճար ու հնար չկա դրա դեմը առնելու համար: Հիմա, դրանց ո՞վ էր թողել, որ միտինգի գնային էն էլ՝ ըտենց օրով: Ուրեմն կամ դրանք սովորական դասալքություն են կատարել, կամ դրանց ուղղակի հատուկ թույլտվությամբ բաց են թողել, որ գան ու մասնակցեն Նիկոլի միտինգին: Եթե դրանք դասալիքներ են, ապա ամեն կերպ կխուսափեյին տեսախցիկների առաջ ուրախ - զվարթ ելույթներից: Առանձնապես մեկնաբանել պետք չի, թե ինչի. դասալիքը խուսափումա իրա անձը հրապարակային ձևով ցուցադրելուց, քանի որ դասալքությունը ոչ մի ժամանակ չի ողջունվել: Իսկ եթե դրանք դասալիք չէին, ուրեմն նրանց բաց էին թողել բանակային կանոնադրությանը համապատասխան ընթացակարգով՝ արձակման թերթիկներ դուրս գրելով ու խոթելով ձեռները ու իրանց մոտ՝ մատյաններում, անուն ազգանուն հայրանունով Ռազմական ոստիկանությունը պարավոր էր երթին ու միտինգին մասնակցող բոլոր զինվորական համազգեստ հագած անձնանց մտրակով քշեր - նստացներ ավտոբուսները ու տաներ ռազմական ոստիկանության կալանատուն՝ անմիջապես բացելով քրեական գործ բոլոր միտինգի մասնակիցների վրա՝ Սահմանադրության համապատասխան հոդվածը խախտելու համար: Ռազմական ոստիկանության թիվ մեկ խնդիրը այդպիսով պտի լիներ՝ սկզբնապես պարզել ՀՀ ՊՆ զինվորական համազգեստ կրող անձանց ինքնությունը. իմանար ովքե՞ր են, գուցե ադրբեջանցինե՞ր են, կամ ի՞նչ իրավունքներով են նրանք կրում զինվորական համազգեստը, ովա՞ նրանց դրդել զբաղվել քաղաքականությամբ ու նմանատիպ հարցեր: Բայց նման իմիտացիայի փորձ անգամ չարվեց: Չարվեց, քանի որ՝ ամբողջը թույլատրված էր: Թողտվությունը իշխանության կողմից մեծագույն ռեսուրսն էր, որը տրամադրվեց Նիկոլին հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով:
|
Abone ol ve malalelerin yayınla: