Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լինդսի Լոհանին պատկերել են աղբով

Ռադիո ՄԱՕ
Basın sekreteri:
Ռադիո ՄԱՕ
13:06, perşembe, 04 nisan, 2013
Լինդսի Լոհանին պատկերել են աղբով

Ամերիկյան նկարիչ Ջեյսոն Մեսյերն աղբից դերասանուհի Լինդսի Լոհանի դիմանկարն է պատրաստել:

Ըստ Eonline-ի, նկարիչն այն պատրաստելու համար 50 ժամ է ծախսել: Դիմանկարը ստեղծելու համար Մեսյերն օգտագործել է ալկոհոլի շշեր, եղունգների խարտոց, ֆիլմերի եւ Լինսդիի երգերի սկավառակներ, 13 պարկուճ, ծխախոտի 29 մնացորդ, բանկային քարտեր, ձեռնաշղթաներ, դեղահաբերի ու կոսմետիկայի շշեր եւ շատ այլ նյութեր: «Ես սիրում եմ Լինդսիին: Ես նրա մեծ երկրպագուն եմ: Նա, կարծես, սիրում է լինել հասարակության եւ վիճաբանությունների մեջ, այդ պատճառով, կարծում եմ, նկարը նրան դուր կգա: Այս դիմանկարը հմայիչ է եւ կռվարար: Այն հիանալիորեն կդիտվեր Լինդսիի հյուրասենյակում», - հայտարարել է նկարիչը:

NEWS.am STYLE

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4999 | 2 | 0
Facebook