Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ծիծաղում է նա, ով վերջում է (վերջինն է) ծիծաղում» արտահայտության ծագման մասին

23:19, perşembe, 31 mayıs, 2018
«Ծիծաղում է նա, ով վերջում է (վերջինն է) ծիծաղում» արտահայտության ծագման մասին

Նախ` ասեմ, որ այս դարձվածքը մեզանում որոշակիորեն աղավաղվել է, ու մեր գործածածը ոչ միայն հարազատ չէ բնագրին, այլև իմաստային ու կառուցվածքային առումով զգալիորեն շեղված է դրանից:

Ճիշտ ձևը հետևյալն է. «Կուշտ ծիծաղելու է նա, ով վերջին է ծիծաղելու»:


     Այս դարձվածքը քաղված է ֆրանսիացի դրամատուրգ, վիպասան, բանաստեղծ և առակագիր Ժան-Պիեր Քլարիսի (1755 – 1794 թթ.) «Երկու գյուղացին ու ամպը» առակից: Այս ստեղծագործության երկու հերոսները` Լուկան և Գիլոն, վիճաբանում են իրենց գյուղին մոտեցող սևակնած ամպի առնչությամբ:

Առաջինը պնդում է, թե գյուղին մոտեցողը կարկտաբեր ամպ է, և որ այն ոչնչացնելու է բոլոր մշակաբույսերը, և գյուղը սովի է մատնվելու: Իսկ նրա ընդդիմախոս համագյուղացին, ընդհակառակը, ուրախանում է` համոզված լինելով, որ այդ ամպը անձրևառատ է, որ այն ոռոգելու է չորացած ցանքսերը, և առատ բերք է լինելու:

Նրանք ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս, և երբ Լուկան նկատում է իր համագյուղացու ծաղրական ժպիտը, հայտարարում է. «Դե լավ, սպասենք վերջին. կուշտ ծիծաղելու է նա, ով վերջում է ծիծաղելու»: Բայց, ի վերջո, ոչ մեկի կանխագուշակումն էլ չի իրականանում, որովհետև քամին ամպը քշում հեռացնում է գյուղի երկնքից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10095 | 0 | 0
Facebook