Մի քանի պատում Ալեքսանդր Մեծի մասին
Պատանի Ալեքսանդրը (Մակեդոնացին) չի ուրախացել հոր՝ Ֆիլիպի հաջողություններով ու իր հասակակից տղաների մոտ մի քանի անգամ տրտնջացել է, թե հայրն իրեն ոչինչ չի թողել անելու: Ընկերներն արձագանքել են. «Բայց չէ՞ որ նրա ամեն մի ձեռքբերումն իր` Ալեքսանդրի համար է»: «Ի՞նչ օգուտ – պատասխանել է Ալեքսանդրը, - եթե ես ունենալու եմ շատ բարիք և քիչ անելիք»: ***** Երկար հորդորներից հետո նա համաձայնել է՝ ասելով. «Դե լավ, հանդես կգամ, բայց մրցակիցներս թագավորներ պետք է լինեն»: ***** «Ինչո՞ւ ես այսքան ուշ ժամի եկել», և կինը պատասխանում է» . «Սպասել եմ՝ մինչև ամուսինս քնի»: Լսելով այս խոստովանությունը՝ Ալեքսանդրը խստորեն պատժել է ծառաներին, որոնց պատճառով ինքը քիչ էր մնացել շնացող դառնար: ***** «Երբ որ տիրես խնկառատ երկրների, այն ժամանակ էլ զոհաբերություն կատարելիս այդ աստիճան վատնողաբար վարվիր»: Անցնում են տարիներ, և երբ Ալեքսանդրը նվաճում է խնկատու երկրները, Լեոնիդասին հետևյալ նամակն է ուղարկում. «Քեզ եմ առաքում մեկ ամբողջ տաղանդ խունկ ու դարչին, որպեսզի դու մանրախնդրություն հանդես չբերես աստվածների հանդեպ»: ***** ***** «Վերցնելու համար քեզ այդքանը բավական է, - ասում է Ալեքսանդրը, - բայց տվողիս համար այդքանը բավական չէ»: ***** «Հիանալի է, - ասում է Ալեքսանդրը, կնշանակի նա գիտե, որ ինքը մի այնպիսի բարեկամ ունի, որն ուզում է ու կարող է այդպիսի նվեր տալ իրեն»: ***** «Իսկ որտե՞ղ էին այս բոլոր մարզիկները, երբ բարբարոսները գրավում էին ձեր քաղաքը»: ***** «Չունեմ, միայն թե թող բոլոր մակեդոնացինեն իրենց մորուքները սափրեն»: Զորահրամանատարներից մեկը` Փարմենիոնը, զարմանում է այս հանձնարարության առթիվ, և Ալեքսանդրն ասում է. «Մի՞թե դու չգիտես, որ մարտի ժամանակ ամենահեշտը մորուքից կառչելն է»: ***** Վերն հիշատակված Փարմենիոն զորահրամանատարին դուր է գալիս առաջարկը, և նա Ալեքսանդրին ասում է. «Եթե ես Ալեքսանդրը լինեի, կընդունեի առաջարկը»: «Զևսը վկա, - արձագանքում է մակեդոնացիների արքան, - ես էլ կհամաձայնեի այդ առաջարկին, եթե Փարմենիոնը լինեի», ապա Դարեհի դեսպաններին ասում է, թե ինչպես երկրի վրա երկու արև չի լինում, այնպես էլ Ասիան երկու թագավոր չի կարող ունենալ: |
Abone ol ve malalelerin yayınla: