Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Կիսաբաց լուսամուտներ» շոուն պետք չէ փակել: Անհրաժեշտ է փոխել հաղորդման ձևաչափը և փորձագետներին

21:54, pazartesi, 28 mayıs, 2018
«Կիսաբաց լուսամուտներ» շոուն պետք չէ փակել: Անհրաժեշտ է փոխել հաղորդման ձևաչափը և փորձագետներին

«Կիսաբաց լուսամուտներ» շոուն ունի և՛դրական, և՛ բացասական կողմեր: Դրական է այն առումով, որ կարողանում է բացահայտել երկրում անհավատալի պայմաններում ապրող և իրենց գոյությունը հազիվհազ պահպանող մարդկանց կենցաղն ու պայմանները: Միաժամանակ՝պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունն է հրավիրում այդ մարմինների անգործության և անտարբերության հետևանքով առաջացած խնդիրների վրա, ինչպես նաև՝ հասարակությանը տալիս է որոշակի իրավական գիտելիքներ, որպեսզի մյուսները չկրկնեն նույն սխալները և չհայտնվեն անելանելի իրավիճակներում:
     Սակայն վատն այն է, որ նսեմացնում է անհուսալի ու դժվարին պայմաններում հայտնված մարդկանց, հաշմանդամներին, առավել ևս՝ նրանց երեխաներին:
     Հասկանալի է.որ հաղորդման վարկանիշն ու դիտումներն ապահովելու համար, կազմակերպիչներն օգտագործում են անթույլատրելի գործիքներ և հնարքներ, մոռանալով, որ ոտնահարում են իրենց հաղորդման «հերոսների» արժանապատվությունը: Միթե՞ նրանք չեն հասկանում, որ այդ երեխաները մեծանալու են և այդ էպիզոդը նրանց վրա վատ ազդեցություն կարող է թողնել: Պետք է հաշվի առնել նաև, որ ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը բազմազգ, մեծ պետություններ են, իսկ Հայաստանը փոքրիկ երկիր է և բոլորը համարյա իրար ճանաչում են:
     Ցանկացած պետություն, բացառությամբ մի քանիսի, խրախուսում է երեխաների ծնունդները: Իսկ «շոուի» կարկառուն «փորձագետները» իրենց իրավունք են վերապահում վիրավորել այն կանանց, ովքեր մի քանի երեխաներ են ունեցել: Մոռանալով, որ այդ խնդիրները լուծելու, նրանց օգնելու համար պետություն գոյություն ունի: Փորձագետներն անհարկի խրատներ են տալիս, փորձում են դաստիարակել, վիրավորում են անհուսալի ու անօգնական վիճակում հայտնված մարդկանց, տկարամիտ հաշմանդամներին:
     Հաղորդաշարը պետք չէ փակել: Պետք է հաղորդման ձևաչափը և փորձագետներին փոխել, ինչպես նաև՝ հեռացնել եթերից հեռարձակվող աղբը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
13665 | 0 | 0
Facebook