Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ոոշումը համարում եմ անօրինական։

10:45, perşembe, 17 mayıs, 2018
Ոոշումը համարում եմ անօրինական։

Բազմիցս գրվել է, որ շատ դպրոցներում տնօրենների մրցույթները ամիսներով, անգամ տարիներով անհիմն պատճառներով չեն կայանում: Այս խնդիրը կարծես թե կրթության նախարարությանը այդքան էլ չէր հուզում, նախարարներ փոխվեցին, սակայն խնդիրը մնաց անգամ բազմաթիվ հրապարակումներից հետո:
     2017 թ-ի հոկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում դասադուլ հայտարարվեց, պատճառը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Բանն այն է, որ նույն օրը լրանում էր նախկին տնօրեն Նորիկ Քեշիշյանի պայմանագրի ժամկետը եւ հենց նույն օրն էլ դպրոցի նոր ժ/պ է նշանակվում Լիլիա Սառաջյանը: Նույն օրը դպրոցի 37 ուսուցիչներ գործադուլին վերաբերող գրություն ուղարկեցին կրթության նախարարություն, որտեղ գրված էր. «Հիմք ընդունելով ՀՀԱՕ 74-րդ հոդվածի 3-րդ կետը եւ այն հանգամանքը, որ տարիներ շարունակ մենք աշխատել ենք դպրոցի տնօրեն Նորիկ Քեշիշյանի հետ եւ դպրոցն ունեցել է բազմաթիվ հաջողություններ՝ ուղղակի հիմա զարմացած ենք, որ դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոչ թե դպրոցի նախկին տնօրեն Ն. Քեշիշյանը, այլ մեկ ուրիշ անձ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ցանկանում ենք, որ դպրոցի ժ/պ ինքնակամ հրաժարվի, որպեսզի նախարարը կարողանա նոր հրաման ստորագրել, հակառակ պարագայում դպրոցի կոլեկտիվը անցնում է անժամկետ գործադուլի՝ մինչեւ հարցի վերջնական լուծումը»:
     Դպրոցի նախկին տնօրենը հուսալով որ, կլինի արդար ընտրոթյուններ խնդրեց կոլեկտիվին դադարեցնել դասադուլը և գործադուլը: Դպրոցն անցավ բնականոն աշխատանքի, եւ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հայտարարվեց դեկտեմբերի 26-ին:
     Կարծես թե ամեն բան հարթվեց, սակայն իրականում ամեն ինչ նոր է սկսվում, ինչից էլ կարելի է ենթադրել, որ մրցույթը կանցնի խախտումներով: Որեւէ մեկի մոտ հարց չառաջացավ, թե որտեղ է անհետացել դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթի մասին հայտարարությունը, այնինչ Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում պնդում են, որ հայտարարությունը ճիշտ ժամկետում ուղարկել են, իսկ նախարարությունից՝ հերքում: Ինչևէ, դեկտեմբերի 26-ին Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթը չկայացավ, այն հետաձգվեց դեկտեմբերի 29-ին, որը ևս տեղի չունեցավ: Նոր մրցույթի չկայանալու պատճառը կրթության նախարարության ներկայացուցչի բացակայություն էր. «Նախարարության ներկայացուցիչը չեկավ, որի համար մրցույթը չեղյալ համարվեց: Դպրոցին մի գրություն են ուղարկել, ըստ որի՝ դպրոցի խորհուրդը ընթացակարգային սխալ է թույլ տվել, տնօրենի մրցույթի մասին հայտարարությունը չի ներկայացրել նախարարություն, եւ նախարարությունը իր պաշտոնական կայքում հայտարարություն չի տեղադրել, ուստի նոր մրցույթը կհայտարարվի»: Դպրոցի կառավարման խորհուրդը նիստ է արել, եւ հաջորդ մրցույթը կկայանա մարտի 3-ին: Թե ինչ ակնկալիքներ ունեն մարտի 3-ին տեղի ունենալիք մրցույթից, այդ մասին չխոսեցին, միայն ասացին, որ ուզում են հավատան, որ արդար կլինի, և այս անգամ որեևէ պատճառ չի լինի մրցույթը հետաձգելու, հակառակ դեպքում՝ արդեն մտածելու տեղիք կտա: Ժամանակին ահազանգել եմ.
     1 ՀՀ ԿԳ նախարարը գտնվելով արձակուրդում ինչպե՞ս կարող էր ստորագրել Լիլյա Սառաջյանին Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն նշանակելու մասին 22, 03, 2017թ N100-Ա1 որոշումը:
     2.Ինչ հանգամանքներ հաշվի առնելով ՀՀ ԿԳ նախարարը երկու հավակնորդներից ընտրել և նշանակել է Լիլյա Սառաջյանին։
     3.Ես տեսաելույթով խնդրել էի ՀՀ ԿԳ նախարարին անցկացնել ծառայողական քննություն պարզելու ՀՀ ԿԳ նախարարության և Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի պաշտոնական կայքերից հայտարարությունների ջնջման և խորհրդավոր անհետացման, հետո նաև նախարարության կայքում ընդամենը քսան րոպեով տեղակայվելու վերաբերյալ և պատժելու համակարգչային կեղծիքներ կատարողներին։ Ինչո՞ւ անտեսվեց իմ խնդրանքը։Չէ՞ որ այդ պատճառով էլ չկայացան 2016 թ. Դեկտեմբերի 26_ին և 29_ին հայտարարված մրցույթները, որոնք էլ պատճառ հանդիսացան նոր մրցույթի անցկացմանը։
     4.Ինչու՞2017 թ. մարտի 7_ին հայտարարված մրցույթում առանց զգուշացման հանկարծակի հիվանդացավ նախարարության ներկայացուցիչը։ Մի՞թե նրան մի այլ ներկայացուցչով չէին կարող փոխարինել․
     5.Ինչու՞ 2017թ._ի մարտի 15_ին մրցույթին չմասնակցեցին ՀՀ ԿԳ նախարարության կողմից նշանակված դպրոցի կառավարման խորհրդի չորս անդամները, /որոնցից երեքը ՀՅԴ/, որը պատճառ դարձավ քվորում չլինելու հանգամանքներում խորհրդի նիստի հետաձգմանը․
     6.Ինչպե՞ս կարելի է ՀՀ ԿԳ նախարարության մեղքով հետաձգված և տապալված չորս մրցույթներից հետո ղեկավարվելով ՀՀ կառավարության թիվ 319_Ն «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության/ նշանակման/ կարգը հաստատելու մասին» որոշման 28.1 կետի դրույթների համաձայն՝ առանց մրցույթի ընտրել և նշանակել տնօրեն,
     ․ԵԶՐԿԱՑՈՒԹՅՈՒՆ.Այս ամբողջ գործողությունները ես համարում եմ միտումնավորություն և ստիպված բարձրաձայնելու եմ և ՀՀ ԿԳ նախարարի 22, 03, 2017թ N100-Ա1 որոշումը համարում եմ անօրինական։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3484 | 0 | 0
Facebook