Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանի գլխավոր ճարտարապետը խոսել է Երևան 2800 այգու շինաշխատանքների մասին

20:46, salı, 15 mayıs, 2018
Երևանի գլխավոր ճարտարապետը խոսել է Երևան 2800 այգու շինաշխատանքների մասին

Հարգելի համաքաղաքացիներ,

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը իր յուրօրինակ նվերն է մատուցում մայրաքաղաքին՝ նվիրելով Երևանի 2800-ամյակի այգի։ Ամեն ինչ ընթանում է նախատեսված ժամանակացույցով, և սեպտեմբերին Երևանն ունենալու է բարեկարգ և ժամանակակից լուծումներով մի այգի, որը միայն ու միայն ծառայելու է հենց հանգստի ու զբոսանքի նպատակով։

Կարծես թե այս գեղեցիկ նվերը պիտի միայն երախտիքի զգացմունք առաջացներ մարդկաց մոտ, և, համոզված ենք, որ այդպես էլ կա, հիմնականում, սակայն, կրկին ու կրկին սեփական ինչ-ինչ շահերը վեր դասող որոշ մարդիկ փորձում են սևացնել արվող աշխատանքը և շինարարական, տվյալ դեպքում, հողային աշխատանքի լուսանկարները ներկայացնում են որպես բնության ավիրում և այլն։

Միայն ներկայացվող նախագծի հպանցիկ դիտարկումը արդեն իսկ կարող է փարատել մեր համաքաղաքացիների մտահոգությունը այգու կանաչ տարածքների և ծառերի առկայության առումով, իսկ ուրարտյան ժամանակի զարդանախշերով սալահատակն ու ժամանակակից լուծումներով շատրվանների շքեղությունը հնարավոր կլինի գնահատել միայն դրանք գործարկելուց հետո։

Սպասելու ենք ընդամենը 3 ամիս։
     Եղեք համբերատար և լավատես։
     Ամեն ինչ արվում է ի շահ երևանցու և մեր սիրելի Երևանի։

Հ.Գ. Նախագծի լուսանկարը սիրողական է և արված է սեղանիս վրա դրված թղթերից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3979 | 0 | 0
Facebook