Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դիլիջանի քաղաքապետը, որպես էպոսի բացասական հերոս

15:52, cuma, 04 mayıs, 2018
Դիլիջանի քաղաքապետը, որպես էպոսի բացասական հերոս

Դարձյալ անդրանադռնում եմ Դիլիջան քաղաքին, քանի որ Դիլիջանն այն քաղաքներից է, որտեղ կա ի վերուստ տրված ապրելու և արարելու հնարավորություն, իսկ այդ փաստին հակառակ՝ դիլիջանցիներն ապրում են աղքատության և կարիքի մեջ: Թվում է, թե փոքրիկ քաղաք է և պետք է զերծ մնա նմանատիպ խնդիրներից, բայց մի փաստ կա որն անտեսել չենք կարող: Տիպիկ հայկական իրավիճակ է: Դիլիջանի քաղաքապետը 3 գլխանի դևի նման նստել է քաղաքն ու քաղաքացուն սնող աղբյուրի ակունքին և ցամաքացնում է այն՝ աղբյուրն ուղղելով դեպի իր գրպանները: Զրուցակիցս պատմում էր, որ «անհաղթ պոռոտախոսը» լինելով գինովցած գլուխ է գովացել, թե իր տունը կառուցելիս ծախսել է 1.500.000 ամերիկյան դոլլար, իսկ Դիլիջան քաղաքում մինչև հիմա կան մարդիկ ովքեր կարոտ են հանապազօրյա հացին:

Հարց է առաջանում, թե որտեղի՞ց Դիլիջանի քաղաքապետին այդքան գումար, մի՞թե նրա աշխատավարձը թույլ է տալիս նրան լինել այդչափ շռայլ:

Հարգելի ընթերցող, սա մեր իշխանության կողմից հիմնած կարգերի վառ արտահայտումն է Դիլիջանում ՝ ամեն ինչ մեզ, ժողովուրդը յոլա կգնա 5 տարին մեկ անգամ տրված 10.000 դրամով: Բարեբախտաբար Հայաստանում գտնվեց մեկը ով կարողացավ ժողովրդի՝ երիտասարդների գիտակցությանը հասցնել ինքնապաշտպանության ինստինկտը, ինչը հիանալի սկիզբ դրեց Հայաստանում արժանապատիվ ապրելու ձգտմանը: Հետևելով Հայաստանի ներքաղաքական բարեփոխումներին, լիահույս եմ, որ տարիների ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցած դիլիջանցիները կհամախմբվեն ու կստիպեն իրենց քաղաքապետին վայր դնել լիազորությունները և հեռանալ քաղաքից անվերադարձ, նրա փոխարեն նշանակելով իրական հայրենասերի և քաղաքի համար մտահոգ մարդու: Իսկ նրա գերթանկարժեք տունը կհանձնեն քաղաքին, որպես համայնքային գույք՝ հետագայում մանկապարտեզ կամ անտուններին ու ծերերին սպասարկելու կենտրոն ծառայելու համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
12161 | 1 | 0
Facebook