Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ամեն անգամ կյանքն ինքն է ցույց տալիս մեր ժողովրդի միասնության կարիքը։

18:58, perşembe, 03 mayıs, 2018
Ամեն անգամ կյանքն ինքն է ցույց տալիս մեր ժողովրդի միասնության կարիքը։
    

Ամեն անգամ կյանքն ինքն է ցույց տալիս մեր ժողովրդի միասնության կարիքը։
    
     Այսօրվա մեր ժողովրդի համաախմբվածությունն էլ ենթադրում է մեր կյանքի ողնաշարը կոփելու և մեր արյան պատասխանատվությունը որոշարկելու։ Այս հանդուրժողականությունը և համերաշխությունը, որը դրսևորվեց ժողովրդի և իշխանության համատեղ ջանքերի շնորհիվ, ցուցանեց աշխարհին, թե մեր ազգն ինչպիսի հզոր հայրենական ակունքներից է ելնում։
    
     Մեզ համար ամենակարևոր խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման և երկրի սահմանների պաշտպանության խնդիրն է։ Այսօր մեր երկրի համար ամենահուսալի ուժը մենք պետք է լինենք՝ մեր հավաքականությամբ, մեր ոգեղեն երիտասարդությամբ, կամավորականի անկոտրում ոգով և մեր մարտունակ բանակով։ Պետք է կարողանանք պահպանել այն, ինչը ձեռք ենք բերել ազգովի՝ արյամբ ձեռք բերված Արցախի անկախությունը, և այն պետք է պահպանել՝ դարձնելով մեր գերագույն նպատակը։
     Մենք մեր երիտասարդ զինվորներին տեսանք ապրիլյան Քառօրյա պատերազմում, լինելով նրանց կողքին զգացինք, որ հայրենի հողը իրենց համար սեփական արյան գաղափարն է:
    
     Այդ պատերազմը նրանք հաղթեցին։ Այս համաժողովրդական շարժման հաղթանակը նույնպես նրանց հաղթանակն է։ Մենք հավատում ենք, որ ազգ-բանակ գաղափարի իրականացումը երկրում անժխտելի փաստ է, քանի որ ամեն մի մանչից սկսած ողջ սերնդի ոգում խոսում է պայքարի պաթոսը, այսինքն՝ նպատակի ու գաղափարի համար մինչև վերջ պայքարելու կամք ունեցող հայ երիտասարդի, մարտիկի, զինվորի գաղափարը։
    
     Ժողովրդական շարժումը ի ցույց դրեց աշխարհին դարերից եկող մեր հայ ժողովրդի քաղաքակրթության փաստը, որի գործոնը միջազգային բարձր ատյաններում իր արդյունավետավետությունը կթողնի մեր պետությանը վերաբերող բազում խնդիրների համապարփակ լուծման համար։
     Ժողովրդական շարժման նման հանգուցալուծում ստանալու համար ՝ երդվյալ ազատամարտիկները ողջունում են իշխանության նման մոտեցումը հանդեպ ժողովրդական այդ շարժմանը և հատկապես ողջունում ենք շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին այդ շարժումը առաջնորդելու համար, ում կազմակերպչական ու քաղաքական բարձր ունակության շնորհիվ հարյուր հազարավոր ցուցարարներ չդարձան ամբոխ։
    
     Այս ամենից հետո բոլորը պետք է գիտակցեն, որ ամեն մեկը առանձին վերցրած ազգ է և ոչ ազգ սիրող և պարտավոր են դեռ օրորոցում գտնվող մեր անկախ պետության օրորոցի երգը իրենց մեջ դարձնել վրեժ ընդդեմ թշնամու, իսկ սեփական ժողովրդի համար՝ սեր ու հանդուրժողականություն։


     Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան


    

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3982 | 0 | 0
Facebook