Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շրջադարձի կետ. Արևածագ

23:53, pazartesi, 30 nisan, 2018
Շրջադարձի կետ. Արևածագ
     Վաղը....Նախախնամությամբ համընկել է Աշխատավորների տոնի հետ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա կդառնա իսկական տոն...խոսքս Փաշինյանի վարչապետ ընտրվելու մասին չէ, սկզբի մասին է, այն լավ սկզբի, որի մասին բոլորն են երազել ու երազում...Տեր Պետրոսյանն ուներ այդ հնարավորությունը, ամենամեծը, հաջորդներն ավելի քիչ, բայց էլի ունեին: Կամայական մեկին կարելի է հերոս հռչակել, որը կկարողանա լավ հիմք դնել, ամուր ու կայուն պետության հիմք, որի վրա կարելի է կառուցել ՀՊԱՐՏ ՀԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որտեղ օրենքն է գերակա, որտեղ պետությունը գործիք է մարդկանց բարօրությունն ապահովելու համար, որտեղ ծնված ամեն ոք պիտի փառաբանի Աստծուն, որ ծնվել է այստեղ...Փաշինյանն արեց իր քայլը, արդեն էական չէ, ինչ գործոններով էր այն պայմանավորված, բայց քայլը կարելի է որակել հերոսական...այո հերոսական, քանի որ անկախ հետագա ընթացքից, նա հոգեբանություն փոխեց ժողովրդի մեջ, լալկանից հաղթող....դա ըստ իս այս շարժման ամենամեծ ձեռքբերումն է...բայց մարտահրավերները դեռ առջևում են, սա դեռ հաղթանակ չէ, պետք է զինվել համբերությամբ ու աշխատել, ամեն մեկն իր գործին, կլինեն մեծ դժվարություններ, որի հաղթահարման համար կպահանջվի ժամանակ, եռանդ և կամք....
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
15160 | 0 | 0
Facebook