Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մեր Մեծերը» շարքից` ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ

14:33, cuma, 27 nisan, 2018
«Մեր Մեծերը» շարքից` ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ
     Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Արզումանյանը համակարգչային կաբինետում անցկացրեց «Մեր մեծերը» շարքից դաս-միջոցառում՝ նվիրված երգիծաբան, վիպասան, գրող և խմբագիր Հակոբ Պարոնյանին:
     Ուսուցիչը նախապես պատրաստել էր նյութեր, որը ներկայացնելով՝ դասը ավելի կենդանի և պատկերավոր ստացվեց: Աշակերտները ներկայացրին Պարոնյանի կենսագրությունը, ստեղծագործությունները: Նշելով, որ Հակոբ Պարոնյանն իր գրական գործունեությունն սկսել է թատերգությամբ, տվեցին նրա դրամաների թողած հզոր ազդեցության ու մշտապես ազգային թատրոնի խաղացանկում գտնվելու փաստը: Հստակ պատկերացնելով իրականության երգիծական –գեղարվեստական արտացոլումն ու գնահատումը գրողի ստեղծագործություններում` նրանք կարողացան նոր ժամանակների արատավոր բարքերն ու սովորույթները տեսնել և քննադատել, մեծ կարևորություն և հետաքրքրություն տեսնելով նրա դրամաներ . «Երկու տերով ծառա մը» , «Ատամնաբույժն արևելյան» , «Պաղտասար աղպար» -ում և «Մեծապատիվ մուրացկանները» վեպում:
     Նրանք կարդացին նաև մեջբերումներ գործերից` արևելահայերենով:
     Շատ կարևոր է ուսուցման գործընթացում համակարգչի՝ որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկի ներդրումը: Վերջինիս գործածությունն ուսման գործընթացում նպաստում է աշակերտների մոտիվացիայի աճին: Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3816 | 0 | 0
Facebook