Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Առիթից օգտվողները կամ հակառուսական կոալիցիան անցնում է հարձակման

23:46, cumartesi, 21 nisan, 2018
Առիթից օգտվողները կամ հակառուսական կոալիցիան անցնում է հարձակման
     Մի պահ ինձ թվում էր, թե շարժումը կրում է տարերային բնույթ.Հայրենասեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հոգնելով խորհրդարանում մղած պայքարից, որոշել է անել իր քայլը՝ նման ձևով արտահայտելով իր բողոքը իշխող վարչակարգի կամայականությունների, երկրում տիրող անարդարության, մարդկանց թշվառ վիճակի, արտագաղթի և բազում այլ նեգատիվ երևույթների դեմ: Մի պահ մտածում էի, թե նա այդ քայլով ուզում էր ժողովրդին ասել, որ ժողովուրդը մենակ չէ, և կան մարդիկ, որոնք մտածում են նրանց մասին և իրենց կողքին են... բայց....ուզում եմ սխալված լինել հաջորդիվ բերվող եզրակացություններում...
     Բոլորը տեսել են Քոչարի Սասունցի Դավթի արձանը, անկրկնելի և եզակի, հանճարեղ ստեղծագործություն, որն արտահայտել է հայ ժողովրդի անվերջ պայքարն իր ազատության համար: Այնտեղ կա մի փոքրիկ դետալ, որը կարող է ոչ բոլորի ուշադրությունն է գրավել, համբերության բաժակը, որը լցվել է և ջուր է հոսում: Այո, հայ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, նա այլևս չի ուզում տեսնել Սերժի վարչակարգը երկրի կառավարման գործում, քանզի դա նեղ մասսաների իշխանություն է, և ապահովում է բարեկեցություն նեղ մասսաների համար: Անորոշ հեռահար ծրագրեր, աճող արտաքին պարտք, սահմանային զոհեր, Սաշիկի սինդրոմ, կեղծ ընտրություններ, մոնոպոլ և կոռուպցիոն երևույթներ...Դրանց հանրագումարը բերեց ժողովրդի անվստահությունը ներկայիս կառավարության հանդեպ...Հասկանալով, որ ժողովրդի մեջ բողոքի ալիքն ահագնանում է, Սերժը որոշեց քայլ անել՝ հրավիրեց Կարեն Կարապետյանին, տալով լայն լիազորություններ երկրի տնտեսությունը շտկելու համար: Ժողովուրդը ոգևորվեց, ծագեց հույսի շող... բայց Սերժը թույլ տվեց 2 աններելի սխալ, Կարեն Կարապետյանի հանրապետականի շարքերն անցնելը, Սահմանադրական բարեփոխումների առաջարկը և քվեարկության ժամանակ ցանկալի արդյունքի ապահովումը: Առաջին դեպքում՝ Կարապետյանը պետք է անկուսակցական մնար, կլիներ վստահելի և ընդունելի ժողովրդի կողմից, երկրորդ դեպքում՝ սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ էին, կարելի էր բավարարվել Պուտին -Մեդվեդեվ սխեմայով, մեր դեպքում Սարգսյան-Կարապետյան սխեմայով, մինչև տնտեսությունը կկարգավորվեր և ժողովուրդը կվստահեր: Ես այս իշխանությունը միշտ անվանել եմ ցինիկների իշխանություն, վստահ իրենց անպատժելիության վրա, նրա ներկայացուցիչները սկսած նախագահից, կարող են դրսևորել ցինիզմի գերադրական աստիճան, և այդ պահին հաճույքից ժպտալ, հիշեցնելով հայտնի ասացվածքըՙՉէին տեսել պատից կախ, տեսան ճակատից կախ՚:
     Բայց....
     արդյոք Փաշինյանն է այն փրկարար օղակը???
     Արդյոք Փաշինյանը կհանի երկիրը ճգնաժամից, եթե նույնիսկ հանի, ինչ ժամանակում ??
     Ինչու նա չսկսեց անել իր քայլը մեկ տարի առաջ, երբ ընդունվեցին սահմանադրական բարեփոխումները???
     Ինչու հենց Արմեն Սարգսյանը ընտրվեց Հանրապետության նախագահ???
     Ինչու Փաշինյանը հանդիպեց ոչ թե Սերժի, այլ Արմենի հետ???
     Հարցեր, որոնց պատասխանները շատերին դուր չեն գա, որովհետև մարդիկ սիրում են ցանկալին ընդունել որպես իրականություն:
     Ամբոխավարությունը շատ նուրբ գիտություն է, այո գիտություն, ունի իր առանձնահատկությունները: Ամբոխավարը պետք է ուժեղ հոգեբան լինի, օժտված հռետորական ձիրքով, որպեսզի կարողանա կառավարել ժողովրդի էմոցիաները, պետք է ունենա հստակ մշակված ծրագիր, կարգախոս, երթուղի, թիրախային մասսա ըստ ժամանակացույցի.... Ինչպես տեսնում ենք, առաջին հայացքից տարերային թվացող շարժումը հստակ մշակված ծրագիր է, որն էլ անվրեպ իրականացնուն է Փաշինյանը խաղալով ժողովրդի հույզերի հետ....փշալարերից վնասված ձեռք, անթրաշ, կապտած աչքատակ, հոգնատանջ ձայն, բայց համառ և անկոտրում կամքի դրսևորում ՙլուսավոր՚ նպատակին հասնելու համար, մեղմ և սրտաճմլիկ ֆոտո կնոջ հետ, օրվա կադր մակագրությամբ, ժամանակի վրա խաղ, քանզի լավ գիտի, որ նման դեպքում մարդկանց վստահությունն աճելու է իր շարժման հաղթանակի հանդեպ, և նույնիսկ ոստիկաններ կարող են միանալ.....Համակարգված ինտերնետային գովազդ շարժման վերաբերյալ... մի խոսքով, հզոր և համակարգված....բրավո...Հակառուսական կոալիցիան կատարում է իր երկրորդ քայլը, նախագահի պաշտոնն իրենցն է, գնում են բացարձակ իշխանության....օգտվելով առիթից... ամեն դեպքում Ռուսաստանը համեղ պատառ է....բա Նիկոլը...մեր հային ինչ են խոստացել??? Ինչ կլինի Հայաստանի հետ???...Ուր է տանում մեզ այս ճամփան???
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5238 | 0 | 0
Facebook