Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սրանց պաշտոնից հանեք, մեզ սրանց պաշտոնին դրեք

14:30, cuma, 13 nisan, 2018
Սրանց պաշտոնից հանեք, մեզ սրանց պաշտոնին դրեք
    
    
    
     Մեր գավառական «հեղափոխականների» ձեռնարկած «շարժումը» տապալված է ի սկզբանե: Անկախ նրանից` մարգինալ են, թե դեպուտատ, քայլում են, թե չոչ են անում, մտածում են, թե` հակառակը: Ավելի շուտ` հակառակը, քանի որ ժողովրդին խոսք ասելու հավակնողը պիտի իմանա, որ ժողովրդին պայքարի են հանում միայն ՄԵԾ գաղափարները: Իսկ «սրանց պաշտոնից հանեք, մեզ սրանց պաշտոնին դրեք» -ը մեծ գաղափար չի, ընդհանրապես գաղափար չի, այլ մանր ու անճարակ ժուլիկություն է, որը փորձում են «ամրագդել» ուղղակի ստով: Օրինակ, Միրզոյան Արարատը հայտարարում է, թե 90 թվին պառլամենտում կոմունիստները մեծամասնություն էին, բայց նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Կատարյալ սուտ է: Մեծամասնություն էին Շարժման դեպուտատները, որոնց ընտրել էր ՄԵԾ գաղափարի համար իր քվեն տված, հանուն ՂԱՐԱԲԱՂԻ և ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ոտքի կանգնած ժողովուրդը: Ու ժոողովրդի հաղթանակը ամրագրվեց պառլամենտում: Արդար ու օրինաչափորեն... Չի կարելի խաբել ժողովրդին ու ժողովրդի վստահությունը ակնկալել: Ոչ մայն բարոյական չի, խելացի էլ չի... Եթե Միրզոյանը պուճուրության պատճառով չի հիշում 90 թվի դեպքերը, դժվար չի, կարող է գիրք կարդալ, իսկ եթե դիտմամբ է կեղծում, հարկավոր է նորից կրկնել. ժողովուրդը ոտքի է կանգնում միայն ՄԵԾ գաղափարի համար, իսկ ՈՉԻՆՉԸ, հարյուր տոկոսով, ՈՉԻՆՉ է ծնում: Ինչին և ականատես ենք...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3005 | 0 | 0
Facebook