Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բյուրեղավան համայնք.Հուշաղբյուրն իբրև խորհրդանիշ

23:42, perşembe, 12 nisan, 2018
Բյուրեղավան համայնք.Հուշաղբյուրն իբրև խորհրդանիշ

Անցորդ, հոգնած ճանապարհից,
     Խմիր սառնորակ այս աղբյուրից,
     Նոր ուժ կտա նա բոլորին,
     Մաքուր անարատ սրտերին:

Այս քառյակը պիտի լիներ հուշաղբյուրին գրված, սակայն հեղինակի խոսքերով՝ այն չիրագործվեց: Գրելը՝ չիրագործվեց, սակայն հուշաղբյուր կառուցելը՝ իրականացավ: Օրերս Նուռնուսի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Անդրանիկ Խաչատրյանը դպրոցի դիմահայաց բակում, իր իսկ նախաձեռնությամբ, տեղադրել է յուրօրինակ ցայտաղբյուր: Հուշաղբյուրի նախագծն ամբողջովին իրենն է, որը սերունդներին է թողնելու իբրև հիշատակ: Այն խորհրդանշում է իր անվան առաջին տառը. «Շուտով գնալու եմ վաստակաշատ հանգստի, ցանկացա որևէ հուշ թողնել: Վաղուց էի նախատեսել իրականացնել, դեռ դասղեկ եղած ժամանակ, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց: Իմ մտորումներում միշտ խմորվել է այդ միտքը: Մեր ուսուցիչների ու աշակերտների համար եմ արել, որ օգտվեն սառնորակ աղբյուրից» -ասում է հեղինակը:
     Աշխատանքներն իրականացնելուն աջակցել են աշակերտները, դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վահրամ Ապրեսյանն ու զինղեկ Լեռնիկ Ազարյանը: Նախկինում այդ տարածքում ջուրը հոսել է գետնի վրայով: Հիմա մարդիկ ջուրը և խմում են, և օգտագործում, քանի որ ցայտաղբյուրն ունի երկու հնարավորություն: Երեխաները ցայտաղբյուրի խողովակները նմանեցրել են շախմատի խաղաքար նավակի: Հետաքրքիր ձևով է ներկայացված հուշաղբյուրը՝ Ա տառը՝ ցանցերով, ցանցերի մեջ քարեր, որոնք աշակերտների հետ հավաքել են Նուռնուսի տարածքից: Հեղինակի խոսքերով քարերը խորհրդանիշն է իր երկար տարիների աշխատանքի՝ զետեղված մի վայրում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4037 | 0 | 0
Facebook