Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՍՎԻՆՆԵՐԸ ՈՒԺԵՂ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՕՐԵՆՔԻՑ

22:43, perşembe, 12 nisan, 2018
ՍՎԻՆՆԵՐԸ ՈՒԺԵՂ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՕՐԵՆՔԻՑ
    

Սեռժը կամավոր էկելա, կամավոր էլ՝ հեռանալույա ու իրան որևէ հեռացնող չէղավ ու չէր էլ կարա ըլներ ո՛չ փողոցային մեթոդներով, ո՛չ էլ՝ լեգալ - օրինական ձևերով: Որովհետև ինքը իշխանության մարդա ու կարացավ 100 տոկոսով օգտվել իրա՝ գլխավորապես սվիններով պահվող իշխանությունից:

Էսօր փողոց դուրս էկած, լոզունգ գոռացող բանդերլոգներին թվումա, թե իրանց գոռալով Սեռժ են վախացնում, կամ գոռալով կարան Սեռժին վերջնականապես հեռացնեն իշխանությունից: Սա մեծագույն բանդերլոգություննա, որը ըստ ամենայնի հենց Սեռժի՛ կազմակերպածնա: Պտի՞ ի վերջո հասկանաք, որ սվինները ուժեղ են ցանկացած օրենքից: Ինքը՝ Սեռժը, ո՛նց ուզեց, ըտենց էլ՝ էղավ ու ըտենց էլ՝ ըլնումա: Իրա վրա ո՛չ մի լծակ չի էղել ու չկա ազդելու համար. ո՛չ մի: Թե ըլներ էդ լծակը ինքը վաղուց իշխանությունից զրկված կլներ: Բայց քանի որ ինքը իշխանության գլխինա էղել ու ներկայացրելա էդ իշխանությունը, ուրեմն նման լծակ չի ճարվել իրա համար: Իրա հեռանալը ավելի շատ կապվածա հանգիստ կյանք ապրելու, ազգից թալանածը ծամելու, կուլ տալու ու մարսելու հետ:
     Ինչա՞ հիմա գոռում ֆեյսբուքով մեկ նույն փողոցային բանդերլոգ մասսան... Սեռժիր Սեռժին:

Սա հիշացնումա զոհի մարմնից կուշտ կերած՝ կշտացած առյուծի հեռանալը, որից հետո պտի քեֆ անեն նույն զոհի կիսով չափ հոշոտված մարմնի վրա նաև մյուսները՝ բորենիները, որոնք հանդես են գալի ինչ որ անուն կրող խմբակցության տեսքով: Վերջիններս էլ իրանց թվացյալ ինքնագնահատականի, կամ ավելի ճիշտ ամբոխի առաջ ցուցադրականության համար պտի կես բերան հաչան հեռացող ու կշտացած առյուծի, այսինքն՝ Սեռժի հետևից, ով ըսկի չի էլ արդեն լսի նման հաչոցը, քանի որ արդեն շատա հեռացել արունոտ խրախճանքի տեղից:


    

    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     12.04.2018
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3047 | 0 | 0
Facebook