Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իսկական «քյառթու» հայը նա է, ով.

22:55, cumartesi, 07 nisan, 2018
Իսկական «քյառթու» հայը նա է, ով.
     Իսկական «քյառթու» հայը նա է, ով.
     -փողոցում խնչացնում է, ձեռքերը քսում շորերին, մաքրում և հանգիստ, անվրդով նայում անցորդների զզվանքից ծռված դեմքերին…
     -այնպես է ծամոնը ծամում, պրոֆեսիոնալ ու եռանդով որոճում, որ կովերը նախանձից կմեռնեն…
     -անկախ եղանակից, մեքենայի ապակիներն իջեցնում է, հնդկա-թուրքա-արաբական կլկլոցներով «երաժշտությունը» մինչև վերջին «խազը» բարձրացնելով, զբաղվում իր հայրենակիցների երաժշտական ճաշակի «բարձրացմամբ» …
     -ագահաբար Զատիկին այնքան ձու է խաշում ու ներկում, որ մի 10 օր մեռնելով, ալերգիա ստանալով ուտում են…
     -անպայման՝ թեկուզ «տրաքած», Մերսեդես կամ որևէ Ջիպ պետք է ունենա…Նրան «պալոժ չի» ասենք համեմատաբար նոր Նիսսան «Տիդա» կամ Ռենո «Մեգան» ունենա…Դե ավելի «փոքրիկ» ավտոմեքենաների մասին էլ չասեմ…
     -ընկերը, հարևանը, բարեկամը մեքենան փոխում է, մեռնելով, տանջվելով ինքն էլ է անպայման փոխում…Տունը փոխի, վերանորոգի՝ ինքն էլ…
     ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
12047 | 0 | 0
Facebook