Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ակունքի միջն. դպրոցում տեղի ունեցավ քաղ. պաշտպանության դաս «ուսումնական տագնապ և տարհանում»

22:45, cumartesi, 07 nisan, 2018
Ակունքի միջն. դպրոցում տեղի ունեցավ քաղ. պաշտպանության դաս «ուսումնական տագնապ և տարհանում»
     Այսօր՝ ապրիլի 7-ին, Ակունքի միջն. դպրոցում տեղի ունեցավ քաղ. պաշտպանության դաս «ուսումնական տագնապ և տարհանում», զինղեկ Միհրան Մելքումյանի ղեկավարությամբ: Ըստ սցենարի պայմանական թշնամու կողմից զարին տեսակի քիմիական զենք էր կիրառվել գյուղի հարակից տարածքում: Դպրոցի ուսուցիչները և բարձր դասարանի աշակերտները կազմակերպեցին տարհանում դեպի հավաքակայան, որը գտնվում էր քիմիական խոցման օջախից դուրս: Տարհանումը դժվարացնում էին հակառակորդի օդուժի ռմբակոծությունները, որոնք արգելքներ էին ստեղծում ճանապարհներին, և տարհանվող խմբերը ստիպված էին լինում այլ ճանապարհներով տեղաշարժվել: Հավաքակայանում տարհանվածները պրոֆիլակտիկ միջոցառումների ենթարկվեցին, վիրավորներին ցուցաբերվեց բժշկական օգնություն, ցածր դասարանի աշակերտների հետ անցկացվեց հոգեբանական սեանս, կատարվեց հաշվառում՝ որի արդյունքում պարզվեց, որ տարհանվող մի խմբում բացակա կա: Արագ կազմավորվեց օպերատիվ-որոնոնողական խումբ և կարճ ժամանակում գտնվեց բացակա աշակերտը: Պայմանական հակառակորդի օդուժը ռմբակոծության ենթարկեց նաև հավաքակայանի շրջակայքը, հավաքակայանում գտնվողները հաջողությամբ պատսպարվեցին: Բժիշկների, հոգեբանների, տարհանման պատասխանատուների, հաշվառման և կապի անձնակազմի, հավաքակայանի տեխնիկական անձնակազմի, ուսուցիչների և աշակերտների կազմակերպված և կարգապահ գործողությունների շնորհիվ տագնապ-տարհանումը ընթացավ արագ, օպերատիվ և առանց կորուստների: Միջոցառման վերջում զինղեկ Մ. Մելքումյանը արձանագրեց տարհանման վիճակագրությունը և տնօրեն Ի. Սարգսյանի ամփոփիչ խոսքով ու մասնակիցների հայրենասիրական երգով ավարտվեց դասը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2465 | 0 | 0
Facebook