Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կամարիսի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի անունով

17:51, cuma, 06 nisan, 2018
Կամարիսի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի անունով
     ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի 2018 թվականի մարտի 27-ի N 76-Ա որոշմամբ մարզպետարանի ենթակայության Կամարիսի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին անձնվիրաբար մասնակցած հերոս հայորդու՝ Ազատ Սիմոնյանի անունով:
     Կրթօջախի անվանակոչության առիթով Կամարիս համայնքում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, բազմաթիվ հյուրեր, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ:
     Մինչ դպրոցական արարողությունը մարզի ղեկավարը և հյուրերն այցելել են Ազատ Սիմոնյանի սխրանքը հավերժացնող հուշակոթող ու հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
     Պաշտոնական միջոցառումը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, ընթերցվել է դպրոցն անվանակոչելու վերաբերյալ համապատասխան որոշման տեքստն ու հանդիսավոր կերպով բացվել «Կամարիսի Ազատ Սիմոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր ցուցատախտակը, որի բացումն իրականացրել են Ազատ Սիմոնյանի հայրը՝ Քաջիկ Սիմոնյանն ու դպրոցի տնօրենը:
     Այնուհետև դպրոցի սաների ուժերով կազմակերպվել է գեղարվեստական հուշ-միջոցառում: Առավել խորհրդանշական է եղել այն հանգամանքը, որ անվանակոչության հանդիսությանը մասնակցել է նաև Ազատ Սիմոնյանի 8 ամսական եղբայրը՝ փոքրիկ Արթուրը:
     Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել ուսումնական հաստատության մասնաշենքում, եղել է նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասասենյակում ձևավորված և Ազատ Սիմոնյանի անունը կրող փառքի անկյունում:
     http://kotayk.mtad.am/…/…/2018/04/06/anvanakochutyunKamaris/
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4149 | 0 | 0
Facebook