Զրուցակիցս լուսանկարիչ Ավետ Ավագյանն է:
1.Առավոտը սկսում եմ…
-Կեսօրին / ծիծաղում է/
2.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Չշահած ՀԴՄ կտրոն
3.Եթե ոչ լուսանկարիչ, ապա…
-Գործազուրկ
4.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները
-Կարտոֆիլի ժարիտ, Տժվժիկ, Կեսար աղցան
5.Ի՞նչ կանեք, եթե Ձեզ նվիրեն թզբեխ
- Քանի որ ես մեծացել եմ 3-րդ մասում ու ավարտել եմ Պոլիտեխնիկը, ես լիքը ընկերներ ունեմ, ում կարամ նվիրեմ էդ թզբեխը /ծիծաղում է/
6.Երբ իմ հեռախոսին «ծնգացնում» են...
-100 դրամ լիցքավորում եմ, որ վատ զգա ու էլ չծնգացնի
7. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր…
-ԼուսանԿԱՐԻՃԸ
9.Կյանքը ձանձրալի է առանց ...
-Ֆոտոյի, լավ երաժշտության, լավ ուտելիքի, լավ խմիչքի, անձրևի, հակառակ սեռի ու Երևանի
10. Տուր ինձ հնարավորություն և, ես…
-Կտամ քեզ հնարավորություններ
11.Գուցե ես սխալվում եմ, բայց…
-Դժվար
12. Հայաստանում հնարավոր է...
-Լինեն տեղումներ անձրևի տեսքով, հյուսիսային շրջաններում սպասվում է ձնախառը բուք / ծիծաղում է/
12. Ըստ իս աղջիկները սիրում են…
-Շաուրմա
13.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի…
-Ավ, մինչև քեզ ճանաչելը զզվում էի քեզնից, գիտեի քիթդ ցցած գոռոզ դեմք ես /ծիծաղում է/
14.Կսիրահարվեմ նրան, եթե…
-Խմած լինեմ
15. Ես երբեք չեմ թաքցրել, որ…
-Որ մասնագիտական պիկիս չեմ հասել, ու ամեն օր կատարելագործում եմ ինձ