Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գեղեցիկն ու անճաշակը Երևանում

01:08, salı, 21 ağustos, 2012
Գեղեցիկն ու անճաշակը Երևանում
     Շատերը, հատկապես երիտասարդները, նյութը կարդալիս մի գուցե ինձ կքննադատեն` ասելով, թե վատաբանում եմ Երևանը, կասեն, որ իրականում այն շատ գեղեցիկ քաղաք է դառնում: Բայց ես փորձում եմ իրականության աչքերին նայել: Երևան քաղաքի գեղեցկացմանն ուղղված քայլերը ցավոք ի չիք են դառնում դեպի վեր խոյացող, իրար ճնշող, խեղդող, անճաշակ, անորակ, հինն ու նորն իրար խառնող շենքերի ու շինությունների պատճառով: Մեկ անգամ սիրելի երիտասարդներ ձեր ծնողների հետ գնացեք Հաղթանակի զբոսայգի ու նայեք մեր մայրաքաղաքին: Դուք նայեք ձեր աչքերով, իսկ հետո հարցրեք, թե ինչ են տեսնում ձեր ծնողների աչքերը: Տարիներ առաջ Երևանը կանաչի միջից ժպտում էր. հիանում էիր նայելով: Մաշտոցի պողոտան և ոչ միայն, սուզված էին կանաչի մեջ, ու զգում էիր, որ շնչում ես: Իսկ հիմա երիտասարդները, ովքեր բնության մեջ, երևանյան գեղեցիկ այգիներում հաճելի ու անմիջական շփումը փոխարինել են սոցիալական կայքերում շփումներով, ինձ կմեղադրեն, կասեն գնում ենք Եվրոպա, բա պետք է կառուցեն: Ես դեմ չեմ, թող դառնա ժամանակակից` իր ենթակառուցվածքներով հանդերձ, բայց ոչ այլանդակ, անշուք, փոշու մեջ կորած ու իբր թե էլիտար կոչվող շենքերի մեջ խեղդվող քարակույտ: Այնքան են դրանք լցվել իրար գլխի, որ այն կանաչապատվող տարածքները, որոնք իրոք գեղեցիկ են, կորչում են անշուք քարային համադրումների շողքի ներքո: Էլ ինչ էլիտար, երբ դրանց պատշգամբներից յուրաքանչյուր սեփականատեր հանում ու կախում է իր տան հովացման համակարգը` էլ ավելի տգեղացնելով դիզայներական գլուխգործոցները: Դրանից հետո նույնիսկ մեր ''վաղամեռիկ կուկուռուզնիկին" շատ ավելի հաճույքով կնայեի, բայց նույնչափ ատելությամբ այդ տարածքին կնայեմ, երբ առջևս "Նոյան տապան" Երևանի նոր բրենդը տեսնեմ: Ինչպես ամեն հարցում ենք թերանում, այնպես էլ հանուն դոլարի վարկաբեկում ենք քաղաքը` թողնելով, որ ամեն մի գեղեցիկի կողքին ծլեն անճաշակության ծիլեր, ինչպես օրինակ Մոսկվա կինոթատրոնի ու Երևան հյուրանոցի ցածրահարկ ու ոճային շինությունների արանքում ըստ նախագծի 2013-ին կառուցվելիք 50 հարկանի "երկնաքերը":
50 հարկանին
50 հարկանին
Առաջին գլուխգործոցը, որ բացվում է առաջդ հենց Հանրապետության հրապարակից
Առաջին գլուխգործոցը, որ բացվում է առաջդ հենց Հանրապետության հրապարակից
Խոսքերն ավելորդ են
Խոսքերն ավելորդ են
Մնում է արհեստական ջրհեղեղն էլ պատվիրել ու վերջ:
Մնում է արհեստական ջրհեղեղն էլ պատվիրել ու վերջ:
Այս փոքրիկ եկեղեցին համաձայնեք իր գեղեցկությամբ ոտնահարում է հետևի անճաշակությանը:
Այս փոքրիկ եկեղեցին համաձայնեք իր գեղեցկությամբ ոտնահարում է հետևի անճաշակությանը:
մի խոսքով խառնաշփոթ
մի խոսքով խառնաշփոթ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6429 | 2 | 0
Facebook