Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ալ-Համբրա

17:46, pazartesi, 26 mart, 2018
Ալ-Համբրա

Ալ-Համբրա (իսպաներեն` Alhambra Ալ-Համբրա, արաբ․՝ الْقَلْعَةُ ٱلْحَمْرَاءُ‎‎, ալ-Քալ'աթ ալ-Համրա, նշ.` «կարմիր ամրոց»), Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր։ Հիմնական զարգացումն ստացել է մուսուլմանական Նասրիյանների հարստության (1230-1492) գահակալության ընթացքում, ում ժամանակ Գրանադան դարձել էր Իբերյան թերաղզու մուսուլմանական տիրույթների (Գրանադայի էմիրություն) մայրաքաղաք, իսկ Ալհամբրան՝ նրանց կառավարական նստավայրը (պահպանված պալատները հիմնականում պատկանում են 14-րդ դարին) ։ Աշտարակներով և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի մեջ մտնում էին նաև բազմաթիվ մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ, զբոսայգիներ, գերեզմանոց։ Ներկայումս Ալհամբրան իսլամական ճարտարապետության թանգարան է։

Ալհամբրան կառուցել են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի տարածքում ունենալ հարազատ հողի մի մասնիկը։ Այդպիսով, ստվերաշատ այգիների մեջ առաջացել է Ալհամբրան՝ էմիրների վարչակենտրոնը և նստավայրը։

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
2233 | 0 | 0
Facebook