Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բարբի տիկնիկ

21:45, cuma, 23 mart, 2018
Բարբի տիկնիկ
     Բարբի, ի սկզբանե մանկական խաղալիք, որով հիմնականում խաղում են 3-14 տարեկան աղջիկները, այժմ արտադրվում են նոր մոդելներ մեծահասակների համար։ Առաջին անգամ թողարկվել է 1959 թվականին ԱՄՆ-ում, Վիսկոնսին նահանգում։ Տիկնիկի ստեղծողներն են Հարոլդ Մաթսոնը և Էլիոթ Հանդլերը։ Ընդհանուր անունը բարբիի- Բարբարա Միլիսենթ Ռոբերթ

Առաջին բարբին շուկայում հայտնվել է 1959 թվականին, Նյու-Յորքում։ Տիկնիկը մշակել է Էլիոթ Հանդլերը, սղագրուհիների «Mattel» ընկերությունում։ Ենթադրվում է, որ որպես նախատիպ հայտնի տիկնիկն է դարձել էրոտիկ դերասանուհի Բիլդ Լիլին, որի լուսանկարը հրատարակվել է «Bild Zeitung» (Գերմանիա) թերթում։ Լիլիի պատկերով բարբի տիկնիկները շատ առումներով հիշեցնում են բարբի տիկնիկների վաղ մոդելներին։

Առաջին բարբիի արժեքը կազմում էր ընդամենը $3.00։ Այն հագած էր սև ու սպիտակ գծավոր լողազգեստ (տիկնիկի հագուստը պետք է ձեռք բերել առանձին), ուներ շեկ մազեր ու սև աչքեր։ Հանդլերի խոսքերով իր աղջիկը՝ Բարբարան (որի անունով կոչվել է բարբի տիկնիկը) իր մանկության տարիներին հաճախ էր խաղում իր ընկերների հետ տիկնիկներով, որոնք պատրաստված էին թղթից։Երեխա, ով խաղում է բարբի տիկնիկներով

Բարբարան տիկնիկների համար հագուստներ էր պատրաստում թղթից, որը տիկնիկին մերթ դաձնում էր աղջիկ, մերթ գործարար կին, մերթ որպես մայրիկ։ Հաստատ զգացվում էր տիկնիկների անհրաժեշտությունը, որոնք կարող էին ծանոթացնել պատանի աղջիկներին այդքան իրենց համար հաճելի հասուն կյանքի շատ կողմերի հետ։ Տիկնիկի տեսքը տարիների ընթացքում փոխվում էր, եթե առաջին բարբին (1959 թվական) բավական հասուն կին էր, ապա 1960-ականների վերջերին տիկնիկը դառնում է բավական դեռահաս աղջիկ։ 1960-ականներին բարբին ձեռք է բերում «Երազանքի տունը» մեքենան։ 1961 թվականին թողարկվում է Բարբի երգչուհի տիկնիկը, Բարբի բուժքույր տիկնիկը, 1965 թվականին Բարբի տիեզերագնաց (որպես առաջին ամերիկացի կին տիեզերագնացը) տիկնիկը, 1966 թվականին Բարբի բորտուղեկցորդուհի տիկնիկը, 1991թվականին Բարբի նախագահի թեկնածու տիկնիկը։

1980 թվականին «Mattel» ընկերությունը ներկայացրեց «Տիկնիկների աշխարհ» հավաքածուն, որը ներառում էր ավելի քան 20 բարբի տիկնիկ՝ տարբեր երկրների տարազներով։ Տիկնիկի բարձրությունը 29 սմ է։ Եթե բարբին լիներ մարդ նրա հասակը կլիներ 170 սմ, քաշը 50 կգ, չափսերը 99։45։84 ։ Բարբի ստեղծողները հաճախ մեղադրում են մարդկանց, որ պահում են դիետաներ, կատարում պլաստիկ վիրահատություններ՝ Բարբի տիկնիկին նմանվելու համար, որը նրանք համարում են անբնական գեղեցկություն, որը շատերի համար դարձել է ստանդարտ։ 2000 թվականին բարբի տիկնիկի տեսքը փոխվել է։ Ամերիկացի Սինդի Ջեքսոնը կատարել է 55 պլաստիկ վիրահատություն, բարբիին նմանվելու համար։ Այժմ Բարբիի արտադրանքը շատ լայն է և բազմազան.կան բազմաթիվ մոդելներ։ Նկարվել են բազմաթիվ մուլտֆիլմներ և անիմացիոն ֆիլմեր։

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
7886 | 0 | 0
Facebook