Ագբար աշտարակ (
կատ.՝ Torre Agbar), ժամանակակից 34 հարկանի երկնաքեր
Կատալոնիայիմայրաքաղաք
Բարսելոնայում`
Դիագոնալ պողոտայում` 22@ տեխնոլոգիական նոր թաղամասի սահմանին: Կառույցի անվանումը պայմանավորված է իր սեփականատիրոջ` «Ագբար խումբ» հոլինգային ընկերության անունով: 2005 թվականից հանդիսանում է «Aigües de Barcelona» ջրամատակարարման ընկերության գլխավոր գրասենյակը
[1]: 2016 թվականի տվյալներով երկնաքերը
աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկում զբաղեցնում է 14-րդ տեղը:
Շենքը կառուցվել է Dragados ընկերության կողմից ճարտարապետ Ժան Նուվելի և իսպանական b720 Arquitectos ընկերության նախագծով: Այն պատրաստ է եղել 2005 թվականի հունիսին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 16-ին Իսպանիայի միապետ Խուան Կառլոս I Բուրբոնի կողմից: Շենքի արտաքին տեսքը պայմանավորված է ջրային տարերքի գաղափարով (Ագուաս դե Բարսելոնա, այսինքն` Բարսելոնայի ջուր): Այն ներդաշնակություն է կազմում քաղաքից ոչ հեռու գտնվող Մոնսերատ լեռնազանգվածի և Սագրադա Ֆամիլիա տաճարի զանգակատան հետ:
Շենքը 38-հարկանի է, որից 4-ը` ստորգետնյա: Բարձրությունը 144.4 մ է: Աշտարակի սրահների ընդհանուր մակերեսը կազմում է 50.693 մ², որից 30.000-ը նախատեսված է գրասենյակների, 3.210-ը` տեխնիկական շինությունների, 8.132-ը` ընդհանուր սպասարկման (այդ թվում` հանդիսասրահ) և 9.132-ը` ավտոկայանատեղիի համար (265 կայանատեղ):
Շենքը պատված է գույնզգույն մետաղական սալիկներով, որոնցում տեղադրված է լուսադիոդայինտեխնոլոգիայի մոտ 4.000 սարք: Դրանք ստեղծում են գունային բարդ համադրություններ` ստեղծելով պիքսելային էֆեկտ, իսկ հեռվից պիքսելները միաձուլվում են, և շենքը փայլատակում է ծիածանի բոլոր գույներով: Շենքն արտաքինից պատված է ապակե ուղղանկյուն պանելներով, որոնք կարող են շարժվել աշտարակի ներքին մակերևույթին տեղադրված ջերմաստիճանի ցուցիչների թելադրանքով:
Շինարարությունը, ինչպես բացատրել է Ժան Նուվելը, ընթացել է կատալոնյան մշակույթի ամենաազդեցիկ խորհրդանիշերի ազդեցությամբ: Մի կողմից, նա ոգեշնչված էր իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի աշխատանքներով և Սուրբ ընտանիքի քավության բազիլիկայով: Բացի դրանից, որպես հարգանքի տուրք տաճարին` աշտարակի հյուսիսային կողմը նախագծվել է այնպես, որ առավելագույնս երևա տաճարը: Մյուս կողմից, Նուվելին ոգեշնչել էր Մոնսերատ լեռան բարձունքը, որ մեծ նշանակություն ունի կատալոնացիների համար. այնտեղ եղել է իրենց հովանավոր սրբին` Մոնսերրատի Սուրբ Մարիամին նվիրված տաճար: