Durun lütfen yüklemiyor...
COMMENT.am
Bugün:  çarşamba, 12 aralık, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
ABD Doları
6.50%
,
Avrupa Euro
4.00%
,
Rus Rublesi
8.50%
Telegram - t.me/mamul_am

Makaleler

Արայիկ Թարփոշյան.«Մանգասարը իմն է, քոնն է, բոլորինս է» նշանաբանով աշխատող հեռուստաընկերությունը շուտով վերագործարկվելու է

00:00, perşembe, 08 mart, 2018
Արայիկ Թարփոշյան.«Մանգասարը իմն է, քոնն է, բոլորինս է» նշանաբանով աշխատող հեռուստաընկերությունը շուտով վերագործարկվելու է
     Հանրապետության լրատվամիջոցները մի քանի օր է տեղեկատվություն են տարածում, որ Մարտունու «Մանգասար» հեռուստաընկերությունը շուտով վերագործարկվելու է: Լուրը արագորեն տարածվեց հեռուստաընկերության և այլ կայքէջերում ։ Մանրամասներին ծանոթանալու նպատակով հանդիպեցինք հեռուստաընկերության հիմնադիր Արայիկ Թարփոշյանին:
     -Պարոն Թարփոշյան, Մարտունու «Մանգասար» հեռուստաընկերությունը բավականին արդյունավետ աշխատանքից հետո արդեն մի քանի տարի է դադարեցրել էր իր գործունեությունը ։
    
     -Այո։ Բավականին աշխատանք էր տարվել ինֆորմացիոն դաշտը լրացնելու ուղղությամբ ։ Առանց չափազանցության պետք է նշել, որ Մարտունեցիները մեծամասամբ միայն մեր հաղորդումներ էին դիտում, հետաքրքրվում տեսանյութերով։ Ահազանգում, ուղիղ եթերների ընթացքում, ակտիվորեն մասնակցում հեռուստաընկերության կողմից կազմակերպված մշակութային միջոցառումներին։ Կուռ հավաքական թիմ էր, որը լինելով ինֆորմացիոն -տեղեկատվական կենտրոն ստեղծում էր տեղական հաղորդումներ, տեղի լրագրողների ուժերով։ Հեռուստաընկերությունը նաև կրթական դարբնոց էր և ուներ իր սեփական ամուր բազան ։ Հեռուստաընկերությանը կից գործում էր պատանի լրագրողների խմբակ, որտեղ շուրջ 50 պատանիներ ծանոթանում էին լրագրողական արվեստի այբուբենին։
    
     -Մի քանի խոսք Ձեր կողմից կազմակերպվող միջոցառումների մասին։

    
     -Մարտունու երաժշտասեր հասարակության կողմից մեծ հետաքրքրություն և սեր էր վայելում հեռուստաընկերությանը կից գործող ժողովրդական գործիքների անսամբլը Արթուր Վանոյանի ղեկավարությամբ և հեռուստաընկերության «Աստղեր» ոկալ-էստրադային համույթը, որի կազմում էին Սևակ Կարապետյանը, Վարդան Վարդանյանը, Սևակ Ավետիսյանը, Հովիկ Հարությունյանը և էլի շատ ուրիշ շնորհալի Մարտունեցիներ ։
    
     -ՈՒ հանկարծ հայրենանվեր գործունեությունից հետո «Մանգասարը» դադարեցրեց իր աշխատանքը ։ Ի՞նչու...

    
     -Պատճառները շատ_շատ էին, սկսած տեխնիկական վերազինման անհրաժեշտությունից, վերջացրած մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ տարվող պետական ոչ բարեհաճ քաղաքականությամբ։ Այն տարիներին մեր գործունեության նպատակը լրատվամիջոցը ժողովրդին ծառայեցնելն էր, ոչ թե եկամտաբեր բիզնեսի վերածելը, որը ոչ միշտ է ճիշտ ընկալվում և հաջողություն ունենում:
    
     -Եթե գաղտնիք չէ, ի՞նչու հանկարծ որոշեցիք նորից զբաղվել լրատվական գործունեությամբ և վերագործարկել «Մանգասարը» ։
    
    
- Ճիշտն ասած ինձ այս տարիների ընթացքում մոտ կանգնած մարդիկ տեղյակ են, որ ես չեմ դադարել զբաղվել լրատվական գործունեությամբ, երկրորդ պատճառը այն է, որ «Մանգասարի» բացակայության տարիներին առանց հետին մտքի և էռոնիայի կարող եմ ասել, որ Մարտունու տարածաշրջանում այդպես ել չկայացավ տեղական լրատվամիջոցը:
    
     -Նկատի ունեք «Զանգակ» ստուդիան:
    
     -Այո: Այս 17 տարիների ընթացքում Մարտունիում գործող հեռուստաստուդիան մատների վրա կարելի է հաշվել, թե քանի խնդիր է բարձրացրել ի բարորություն բնակչության: Ես իհարկե հարգանքով եմ վերաբերվում հեռուստաստուդիայի տնօրեն Դավիթ Երանոսյանին, բայց կարծում եմ, որ զանգվածային լրատվամիջոցը չպիտի սերտաճի տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Արդյունքում ունենք մեծ բացթողումներ և կոպիտ սխալներ թե ներկա և թե նախկին բոլոր քաղաքապետերի կողնից, իսկ տուժողը ժողովուրդն է: Իմ կարծիքով լրատվամիջոցի դերը հենց այդպիսի երևույթների ժամանակին բացահայտումն ու կանխումն է:
    
     -Շատերին հետաքրքրում է հեռուստաընկերության հեռարձակման հարցերը .

    
     -Դեռևս չեմ ուզում մանրամասնել, որովհետև տեխնիկական վերազինման աշխատանքները ընթացքի մեջ են ։ Դրանք ավարտելուց հետո մարտունեցիներին կտեղեկացնենք ։ Առայժմ այսքանը ։
    
    
    
     Հարցազրույցը վարեց Արփինե Օհանյանը
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2962 | 1 | 0
Facebook
Basın sekreteri
Սևո
Սևո 09:59, 10.03.2018
Բաղձանքով ենք հիշում Մանգասարի հաղորդումները: Մեծ նշանակություն ունեցավ Մարտունու տարածաշրջանում անաչառ լրատվության,հայ երգարվեստի գործում:Ուրախ եմ,որ այն կրկին լրացնելու է այն բացը,որ երկար տարիներ գոյացել է: