Այսօր Կամարիս համայնքը հյուրնընկալել էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին, Կոտայքի մարզի փոխմարզպետներ Կ.Մարգարյանին և Հ. Հայրապետյանին, մարզի մի շարք համայնքների և Ստեփանավան համայնքի ղեկավարներին, Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ՀԿ-ների նախագահների: Պատճառն այն էր, որ Ճապոնիայի Կառավարությունը հավանության էր արժանացրել «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության ի դեմս Անահիտ Թովմասյանի կողմից ներկայացրած ծրագրին: Ծրագրի նպատակն է զարգացնել համայնքները շեշտադրելով մանկապարտեզների բարեկարգմանը և բակերի կահավորմանը: Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դիմավորեցինք ավանդական Աղ ու Հացով, ինչպես նաև մանկապարտեզի սաները պատրաստել էին գեղեցիկ միջոցառում, իրենց գեղեցիկ պարային համարներով էլ հանդես եկան Կամարիս համայնքի Կուլտուրայի տան սաները: «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Թովմասյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացվող աշխատանքները, ինչպես նաև իր խորին շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի Կառավարությանը: Իր ելույթով հանդես եկավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին. նա իր խոսքում ևս մեկ անգամ կարևորեց այն բոլոր ծրագրերի իրականցմանը, որոնք ի նպաստ են բերելու մատաղ սերնդի դաստիարակմանը, ինչպես նաև ավտնագության ապահովմանը: Իրենց շնորհակալական խոսքերով հանդես եկան Կոտայքի փոխմարզպետը, ՀԿ-ների նախագահները, համայնքի ղեկավարները, մանկապարտեզների տնօրեները: Համաձայնագրերի կնքումից հետո դեսպան Տագուչին և հյուերը ծանոթացան մանկապարտեզի առօրյանին, մանկապարտեզի բանկին, որտեղ խաղահրապարակի է կառուցվելու: Նշենք նաև, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հետագայում Կամարիսի միջնակարգ դպրոցում ստեղծվի դասասենյակ, որտեղ կուսուցանվի Ճապոներն: Այս կերպ ևս նպաստելով Հայ-Ճապոնական հարատև բարեկամությանը: Եվ հանդիպումը ավարտվեց Կամարիսի համայնքապետարանում Հայական կոնյակի հյուրասիրությամբ:
|