Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երկուստեք հետաքրքրություն ունեցող հանդիպում

21:35, pazartesi, 05 mart, 2018
Երկուստեք հետաքրքրություն ունեցող հանդիպում

Զանգվածային լրատվական միջոցները երեկ տեղեկատվություն էին տարածել, որ Մարտունու «Մանգասար» հեռուստաընկերության հիմնադիր Արայիկ Թարփոշյանըաշխատանքներ է տանում հեռուստաընկերությունը վերագործարկելու ուղղությամբ։ Լուրը արագորեն տարածվեց հեռուստաընկերության և այլ կայք էջերում ։
     Այսօր հեռուստաընկերության հիմնադիր Արայիկ Թարփոշյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Գեղարքունիքի Մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպեցինք հիմնադրի հետ և հարցազրույց վարեցինք.
    
    
     -Պարոն Թարփոշյան, մենք ուրախությամբ տեղեկացանք, որ Դուք ցանկանում եք վերագործարկել, , Մանգասար, , հեռուստաընկերությունը։

    
     -Լուրը շատ արագորեն տարածվեց Մարտունիում և մենք շոյված ենք, նաև ուրախ, որ երկարատև ընդմիջումից հետո Մարտունեցիները դեռևս հիշում են և լավ կարծիք ունեն ՙՙՄանգասար՚՚ հեռուստաընկերության մասին ։
    
     -Այժմ ին՞չ աշխատանքներ եք իրականացնում հեռարձակումը ապահովելու համար։
    
     -Գրեթե լուծված են հեռարձակման տեխնիկական խնդիրները, իսկ վերազինման և տեխնիկական սարքավորումների ձեռքբերման հարցը օրերի խնդիր է։
    
     -Կա՞ն հեռարձակման փոփոխություններ...
    
     -Իհարկե ։ Հեռուստաընկերությունը աշխատելու է online սկզբունքով։
    
     -Պարոն Թարփոշյան լսարանի հետ կապված մտահոգություններ ունե՞ք։
    
     Օnline տարբերակը ինքստինքյան նշանակում է, որ հեռարձակումները հասանելի կլինեն ամենուրեք և Հայաստանում ու արտերկրում ապրող Մարտունեցիները առանց դժվարության կարող են ծանոթանալ իրենց հայրենի ու սիրելի քաղաքի նիստուկացին, կրթական, մշակութային, մարզական կյանքին։
    
     -Այսօր տեղի է ունեցել Ձեր և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ շատ կարևոր հանդիպում ։ Հետաքրքիր է ի՞նչ եք քննարկել ։
    
     -Հանդիպումը տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր ։ Հարգարժան մարզպետին հետաքրքրում էր լրատվական դաշտը ծածկող նոր հեռուստաընկերության անելիքներն ու հիմնախնդիրները։
    
     -Մարզպետի հետ քննարկե՞լ եք արդյոք հեռուստաընկերության կենտրոնական գրասենյակի տեղակայման խնդիրը։
    
     -Այո, անշուշտ։ Այն տեղակայվելու է Երևանում, իսկ հաշվի առնելով online տարբերակը, հեռուստաընկերությունը ունենալու է գրասենյակներ Գեղարքունիքի մարզի մի շարք խոշոր քաղաքներում և Մարտունու տարածաշրջանի մի շարք համայնքներում։
    
     -Հեռուստաընկերությունում աշխատող անձնակազմի հարցը ինչպե՞ս եք պատրաստվում լուծել։
    
     -Դեռևս փնտրտուքի մեջ ենք, հրավիրել ենք նաև նախկին հեռուստաընկերության աշխատակիցներին։ Պիտի նշեմ նաև, որ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր է նշանակվել հայտնի լրագրող Նորիկ Քեշիշյանը, որը կանգնած է, , Մանգասարի, , ակունքներում և լավ գիտի Մարտունու տարածաշրջանը ։
    
     -Երբ ե՞ք պատրաստվում հեռարձակել հաղորդումները։
    
     -Արվում է ամեն հնարավորը;
    
    
    
     -Մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ։
    
    
    
     Հարցազրույցը վարեց Արփինե Օհանյանը

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2644 | 0 | 0
Facebook