Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանձնարարվել է նախապատրաստել գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր

17:49, pazartesi, 05 mart, 2018
Հանձնարարվել է նախապատրաստել գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի համապատասխան վարչություններին և բաժիններին հանձնարարվել է նախապատրաստել մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր:

Այդ համատեքստում, մասնավորապես հաշվի առնելով նախորդող տարիներին մարտ ամսի վերջին տասնօրյակում արձանագրվող իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսքը դեպի Երևան, աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարվել է նախապատրաստվել մարտի 21-31-ը «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի գործարկմանը: Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է տուրիզմի բաժնի հետ մշակել և մայրաքաղաքում տեղադրել թեմատիկ վահանակներ:
     Հանձնարարականներ են տրվել նաև աշխատակազմի կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչություններին, ինպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2339 | 0 | 0
Facebook