Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Առակս ի՞նչ կցուցանե»

13:55, pazartesi, 05 mart, 2018
«Առակս ի՞նչ կցուցանե»

05.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նաիրա Գրիգորյանը Vբ դասարանում կազմակերպեց դաս-միջոցառում:
     Թեման՝ «Առակս ի՞նչ կցուցանե» բաժնի ամփոփում
     Դասի նպատակը՝
     Առակի՝ իբրև ժանրի ճանաչում և իմացություն, առակների միջոցով համամարդկային արժեքների պատվաստում, զարգացում, լեզվական նյութի յուրացման ստուգում, գիտելիքները գրագետ վերարտադրելու, մտածելու, տրամաբանելու հմտությունների զարգացում, հիշողության, բառապաշարի զարգացում, ինքնուրույն աշխատելու, եզրահանգելու կարողության զարգացում, գեղագիտական դաստիարակություն:
     Դասը հագեցած էր նոր մեթոդներով, հետաքրքիր բեմադրությամբ, գունագեղ ձևավորմամբ:
     Vա դասարանի աշակերտներն, ավարտելով «Առակս ի՞նչ կցուցանե» բաժինը, ներկայացրեցին իրենց սովորածն ու իմացածը: Խոսեցին, թե ինչ է առակը, ինչ գիտեն առակի մասին և ինչ առակներ են կարդացել: Բեմադրեցին փոքրիկ ներկայացումներ Եզոպոսի, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակներից:
     Աշակերտները աչքի ընկան իրենց ակտիվությամբ, իսկ ուսուցչուհու հմուտ մոտեցումը դասը հասցրեց իր նպատակին:
     Իրենց գործնական նշանակության, ուսուցողական-ճանաչողական- դաստիարակչական բնույթի շնորհիվ, ինչպես Մխիթար Գոշի, այնպես էլ Վարդան Այգեկցու առակները աշակերտներին սովորեցնելով՝ վարժեցնում են դառնալու մեկնաբաններ: Մեջբերելով Այգեկցու ‹‹Վա՜յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձանից հետո…›› խոստովանանքը, խոսում է այն մասին, որ «սերունդների հետ խոսելու այս ազնիվ ցանկությունը համահունչ է նրա խրատական և միաժամանակ կենսալի առակների ուսուցողական ու դաստիարակչական պատգամներին»:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7803 | 0 | 0
Facebook