Աբովյանի դրամատիկական թատրոնում ներկայումս անցկացվում են բաց դռների օրեր, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն մեր համայնքի անխտիր բոլոր դպրոցականները:
Աբովյանի թատրոն են այցելել արդեն Աբովյանի թիվ 2 և 5 դպրոցները ներկայացնող աշակերտները` ծանոթանալու մշակութային կյանքի կազմակերպմանը այս հաստատությունում, ինչպես նաև շրջելու շենքում, թատրոնի ու թատերական կյանքի շուրջ քննարկումներ անցկացնելու:
Աբովյանի դրամատիկական թատրոնի պատասխանատուները բաց դաս անցկացրին աշակերտների համար` ներկայացնելով թատրոնի նշանակության, Հայաստանում թատերական կյանքի կազմակերպման հիմնահարցերը, ինչպես նաև հատուկ անդրադարձ կատարելով մեր քաղաքում թատերական գործի հաջողության խնդրին:
Նկատի առնվեց, որ թատրոնը չափազանց մեծ նշանակություն ունի հասարակական հարաբերությունների կառուցման վրա, ուստի նորօրյա սերնդի ու թատրոնի կապը պետք է անխափան լինի` առաջին հերթին դրա կրթա-դաստիարակչական բնույթով: Աշակերտների հետ քննարկումներում ներկայացվեցին Աբովյանհամայնքում թատերական կյանքի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Աբովյանի դրամատիկական թատրոնի առաջիկա ծրագրերը:
Բովանդակալից զրույցները մեր համայնքի աշակերտների հետ շարունակվում են ամենշաբաթյա ռեժիմով, և Աբովյանի դրամատիկական թատրոնը ուրախ է հյուրընկալելու բոլոր հետաքրքրվողներին:
Աբովյան-իմ քաղաքը